Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Միքայելյան Վարդգես Ալեքսանի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ գ. Ղազանչի (ՀՀ Շիրակի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 05/12/1924
Մահվան ամսաթիվ՝ 01/04/2005
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1948): Պ.գ.դ. (1966), պրոֆ. (1978), ակադ. (1996):

Պաշտոններ

»Սովետական Հայաստան» ամսագրի բաժնի վարիչ (1955–1959): ՀՀԳԱԱ պատմության ին-տի ավ. գիտաշխատող (1960–1972), բաժնի վարիչ (1980–1992), խմբի ղեկավար (1992-ից), «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխ. խմբագիր (1972–1988), «Պատմաբանասիրական հանդեսի» ավ. գիտաշխատող (1959–1960), գլխ. խմբագիր (2000-2005): Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տում (1973–1991):

Այլ տվյալներ

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942–1947):