Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Մհոյան Շաքրո Խուդոյի
Մասնագիտացում՝ Քրդագիտություն
Ծննդավայր՝ գ. Ալագյազ (ՀՀ Արագածոտնի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 12/04/1930
Մահվան ամսաթիվ՝ 01/02/2007
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տը (1952): Պ.գ.դ. (1979), պրոֆ. (1985), ակադ. (1996, թղթ. անդ.՝ 1990):

Պաշտոններ

Մոսկվայի քրդագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (1994-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Շվեդիայի քրդական գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1988):

Այլ տվյալներ

Ալագյազ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (1952–1955): «Ռյա թազա» թերթի բաժնի վարիչ (1955–1956), պատասխանատու քարտուղար (1956–1960): ՀՀԳԱԱ արևելագիտության սեկտորի կրտսեր գիտաշխատող (1960–1967), ապա` արևելագիտության ին-տի ավ. գիտաշխատող (1967–1981), բաժնի վարիչ (1981–1994): Դասավանդել է ԵՊՀ-ում (1968–1993):