Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Կապուտիկյան Սիլվա Բարունակի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Երևան
Ծննդյան ամսաթիվ՝ 20/01/1919
Մահվան ամսաթիվ՝ 25/08/2006
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ -ը (1941), սովորել ԽՍՀՄ ԳԱ Մ.Գորկու անվ. համաշխարհային գրականության ին-տի գրական բարձրագույն դասընթացներում (1949–1950), ակադ. (1994, թղթ. անդ.՝ 1990):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության (Մոսկվա, 2001), Բնության և հասարակության մասին գիտությունների (2002) միջազգային ակադեմիաների իսկական անդամ: ԽՍՀՄ ԳՄ անդամ (1941):

Պարգևներ

ԽՍՀՄ (1952) և ՀԽՍՀ (1988) պետ. մրցանակների դափնեկիր: Արժանացել է Ա.Իսահակյանի (1983), Աջարիայի Մ.Աբաշիձեի անվ. պետական (1999) և Իտալիայի Նոսիդե գրական (1989) մրցանակների: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան (2), Ուկրաինայի Իշխանուհի Օլգա, Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Սահակ–Ս.Մեսրոպ, ՀՀ Ս.Մեսրոպ Մաշտոց շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ (1970) և ՎրԽՍՀ (1982) մշակույթի վաստակավոր գործիչ: Երևանի պատվավոր քաղաքացի (1986):