Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Գալոյան Արմեն Անուշավանի
Մասնագիտացում՝ Կենսաքիմիա
Ծննդավայր՝ գ. Փոքր Պարնի (այժմ` գ. Անուշավան, ՀՀ Շիրակի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 11/05/1929
Մահվան ամսաթիվ՝ 04/10/2012
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Երևանի պետ. բժշկական ին-տը (1953): Բժշկ.գ.դ. (1964), պրոֆ. (1966), ակադ. (1986, թղթ. անդ.՝ 1971):

Պաշտոններ

Հ. Խ. Բունիաթյանի անվ. ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ին-տի տնօրենի խորհրդական (2006-ից), Երևանի Մխիթար Հերացու անվ. պետ. բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆ. (2000-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1997թ.)

Պարգևներ

Պարգևատրվել է Պատվո նշան և «Անանիա Շիրակացի» շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ին-տի տնօրեն (1979-1981): ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ին-տի տնօրեն (1981-2006):