|
Անդամակցություն՝ | ակադեմիկոս |
Կրթություն
Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1911): Պրոֆ. (1918), ակադ. (1943): Պաշտոններ
ՀՀ ԳԱԱ առաջին պրեզիդենտ (1943–1947), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի նախագահության նախագահ (1938–1943), ՀՀ ԳԱԱ պատմության ին-տի տնօրեն (1943–1947): Ս.Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914–1918), պրոֆ. (1919–1933, 1955–1961), հայ-վրացական բանասիրության (1925–1929), նյութական մշակույթի (1929–1931), Մերձավոր և Միջին Արևելքի (1956–1961) պատմության ամբիոնների վարիչ: Էրմիտաժի ավանդապահ (1920–1926), բաժնի վարիչ (1926–1933), տնօրեն (1934–1951): ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ին-տի տնօրեն (1937–1939), լեզվաբանության ին-տի ավ. գիտաշխատող (1953–1956), արևելագիտության ին-տի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956–1961): Այլ կազմակերպությունների անդամակցություն
ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1935, թղթ. անդ.՝ 1924): ԽՍՀՄ ճարտարապետության (1941), նյութական մշակույթի պատմության ռուսական (1919) ակադեմիաների և Մոսկվայի հնագիտական ընկերության (1918) իսկական անդամ, Իրանի ԳԱ (1945) և Լոնդոնի հնագիտական ընկերության (1944) պատվ. անդամ, Թեհրանի համալսարանի պատվ. պրոֆ. (1935): Պարգևներ
Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի (2), Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշաններով: Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1938): Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982): |