Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Տերտերյան Արսեն Հարությունի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն
Ծննդավայր՝ գ. Շուշիքենդ (պատմ.՝ Շոշ, ԼՂՀ)
Ծննդյան ամսաթիվ՝ 22/12/1882
Մահվան ամսաթիվ՝ 06/10/1953
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1905), սովորել Ս.Պետերբուրգի հոգենյարդաբանական ին-տում (1907–09): Բ.գ.դ.՝ honoris causa (1943), պրոֆ. (1929), ակադ. (1943):

Պաշտոններ

Դասավանդել է Շուշիի (1905–1907) և Երևանի (1909–1920) թեմական դպրոցներում: ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920–1929), պրոֆ., հայ գրականության ամբիոնի վարիչ (1929–1953): Դասախոսել է նաև Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տում:

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940):