Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Վարդանյան Սարգիս Համբարձումի
Մասնագիտացում՝ Քիմիա
Ծննդավայր՝ գ. Շահումյան (ՎրՀ)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/09/1917
Մահվան ամսաթիվ՝ 02/04/1997
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1941): Ք.գ.դ. (1956), պրոֆ. (1964), ակադ. (1977, թղթ. անդ.՝ 1971):

Պաշտոններ

Աշխատել է (1946-ից) ՀԽՍՀ ԳԱ քիմիական ին-տում (1957-ից` ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ին-տ) (1955-1967), ՕՔԻ-ի ապա (1968-1970) Ա.Լ. Մնջոյանի անվ. ՆՕՔԻ-ի ացետիլենի քիմիայի լաբորատորիաների վարիչ, ՆՕՔԻ-ի տնօրեն (1970-1987): ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրաբանական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար (1987-1994), պրեզիդենտի խորհրդական (1994-1997):

Պարգևներ

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: