Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Սևակ Գուրգեն Գրիգորի
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 15/04/1904
Մահվան ամսաթիվ՝ 16/09/1981
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1928): Բ.գ.դ. (1948), պրոֆ. (1949), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1956):

Պաշտոններ

ԵՊՀ-ի դասախոս (1931–1937), դոց. (1937–1949), պրոֆ. (1949–1977), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1941–1968): Դասավանդել է նաև Հայաստանի այլ բուհերում, Թբիլիսիի պետ. համալսարանում: Մարքսիզմ-լենինիզմի ին-տի լեզվի բաժնի գիտքարտուղար (1932–1936), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի գրականության և լեզվի ին-տի բաժնի վարիչ (1941–1943): ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-տի ավ. գիտաշխատող (1962–1968), բաժնի վարիչ (1947–1962, 1968–1981): ՀԽՍՀ պետ. տերմինաբանական կոմիտեի գիտքարտուղար (1932–1940), ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահ (1969–1981):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ (1932):

Պարգևներ

Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվ. մեդալով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ (1961) և ՎրԽՍՀ (1970) գիտության վաստակավոր գործիչ: