Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Չայլախյան Միքայել Քրիստափորի
Մասնագիտացում՝ Բույսերի ֆիզիոլոգիա
Ծննդավայր՝ Դոնի Նախիջևան
Ծննդյան ամսաթիվ՝ 21/03/1902
Մահվան ամսաթիվ՝ 30/11/1991
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1926): Կ.գ.դ. (1940), պրոֆ. (1943): ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1968), ակադ. (1971):

Պաշտոններ

ՀԽՍՀ հողժողկոմատի գյուղատնտեսության վարչության հրահանգիչ (1928-1929), Անդրկովկասյան անասնաբուծական-անասնաբուժական ին-տի բուսաբանության ամբիոնի ասիստենտ (1929-1931): ԽՍՀՄ ԳԱ Կ.Ա.Տիմիրյազևի անվ. բույսերի ֆիզիոլոգիայի ին-տի լաբ.-ի վարիչ (1935-1939, 1944-1948), գիտաշխատող (1948-1957):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի իսկական անդամ (1969), մի շարք այլ ակադեմիաների արտասահմանյան անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):