Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Ներսիսյան Մկրտիչ Գեղամի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ գ. Փարպի (ՀՀ Արագածոտնի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 25/11/1909
Մահվան ամսաթիվ՝ 28/01/1999
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1931): Պ.գ.դ. (1947), պրոֆ. (1948), ակադ. (1950):

Պաշտոններ

ԵՊՀ-ի դասախոս (1937–1940), դոց. (1940–1941, 1943–1947), պրոֆ. (1947–1966), պատմության ֆակ.-ի դեկան (1937–1941), ռեկտոր (1966–1977): Դասավանդել է նաև Երևանի հայկ. մանկավարժական ին-տում (1940–1941) և այլ բուհերում: ՀԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ-ի գիտաշխատող (1931–1937), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ին-տի ավ. գիտաշխատող (1938–1940), տնօրեն (1940–1941), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1950–1978), փոխպրեզիդենտ (1950–1960, 1965–1966), հասարակական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար (1962–1965), խմբագրական հրատարակչական խորհրդի նախագահ (1959–1962), պատմության ին-տի փոխտնօրեն (1944–1946), բաժնի վարիչ (1977–1999), «Պատմաբանասիրական հանդեսի» գլխ. խմբագիր (1958–1999):

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1943):