Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Նալբանդյան Վաչե Սմբատի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն
Ծննդավայր՝ Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ)
Ծննդյան ամսաթիվ՝ 25/02/1919
Մահվան ամսաթիվ՝ 28/02/1998
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ -ը (1941): Բ.գ.դ., պրոֆ. (1969), ակադ. (1994, թղթ. անդ.՝ 1971):

Պաշտոններ

Կատարել է կուսակցական ղեկավար աշխատանքներ (1948–1952, 1953–1956): Երևանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի տնօրեն (1952–1953): ԵՊՀ-ի դասախոս (1948–1957), դոց. (1957–1969), պրոֆ. (1969–1978), պրոռեկտոր (1956–1965): ՀՀԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ին-տի բաժնի վարիչ (1970–1977), տնօրեն (1965–1977), հիմնարար գրադարանի տնօրեն (1978–1998): ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահի տեղակալ (1959–67):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1966):

Պարգևներ

Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1946):