Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Նալբանդյան Արամ Բագրատի
Մասնագիտացում՝ Քիմիական ֆիզիկա
Ծննդավայր՝ Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/01/1908
Մահվան ամսաթիվ՝ 24/01/1987
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1930), ֆ.մ.գ.դ. (1943), պրոֆ. (1947), ակադ. (1963, թղթ. անդ.՝ 1960):

Պաշտոններ

ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ին-տի ածխաջրածինների օքսիդացման լաբ.-ի վարիչ (1957-1971): ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբ.-ի վարիչ (1959-1975), Քիմ. ֆիզիկայի ինստ-ի տնօրեն (1975-1987), քիմ. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար և նախագահության անդամ (1967-1987):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Նյու Յորքի ԳԱ (1979, ԱՄՆ) անդամ, Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի Գաուսս-պրոֆ., «Oxidation Communications» ամսագրի խմբ. անդամ (1978, Հունգարիա):

Պարգևներ

ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1971): Ա. Նալբանդյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ին-տը (1993):