Ինովացիոն առաջարկներ
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Ջրային էկոհամակարգերի մոնիթորինգի համար նախատեսված գեոֆիզիկական դիտակայան

N Ներդրումային ծրագրի անվանումը Ջրային էկոհամակարգերի մոնիթորինգի համար նախատեսված գեոֆիզիկական դիտակայան
1. Ոլորտը

Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ներկայացվող ներդրումային ծրագրի նպատակն է նախագծել և իրագործել ջրային էկոհամակարգի հետազոտման համար նախատեսված ստացիոնար գեոֆիզիկական դիտակայան: Դիտակայանը կլինի ջրի մեջ աշխատող ավտոնոմ համակարգ, որը հնարավորություն կունենա որոշել ջրի ֆիզիկական պարամետրերի (ալկալային-թթվային հավասարակշռություն (pH), տեսակարար դիմադրություն, ջերմաստիճան և պղտորություն) փոփոխությունը, ֆիքսել սեյսմիկ ցնցումները և անլար կապի միջոցով արագ տեղափոխել ինֆորմացիան ափին տեղակայված կենտրոն: Դիտակայանի կողմից նման տեսակի պարամետրերի չափման միաժամանակյա հնարավորությունը նորույթ է և դիտարկված չէ համաշխարհային պրակտիկայում: Մյուս կողմից, այսպիսի գեոֆիզիկական պարամետրերի համադրումը հնարավորություն կտա լիովին դիտարկել էկոհամակարգի վիճակի փոփոխությունը ժամանակի մեջ, հենց տեղում, որն էական առավելություն է: Իր կոնստրուկտիվ լուծմամբ դիտակայանը ճկուն համակարգ է և նախատեսված է նաև հետախուզական աշխատանքների համար:

3. Ծրագրի տևողությունը 18 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 70.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 70.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
10 14
9. Նախագծի հետգնման ժամկետը Մոտ 4 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Ենթադրվելիք պահանջարկի և համապատասխան գովազդի դեպքում կարելի է ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի (ԵԻՍԻ) գիտատեխնիկական բազայի հիման վրա ստեղծել 13-15 աշխատակցից կազմված արտադրական խումբ: Արտադրության համար բավարար պայմանների դեպքում խումբը հաջողությամբ կարող է արտադրել տարեկան 12 դիտակայան: Ըստ նախնական հաշվարկի (աշխատավարձ՝ 67.200$, էլեկտրական սխեմաների և կոնստրուկցիայի համար անհրաժեշտ դետալների ձեռքբերում՝ 40.000$, ԵԻՍԻ-ի վերադիր ծախսեր՝ 12.000$)` 12 դիտակայանի արտադրության համար բավարար կլինի 119.200$ գումարը: Մեկ դիտակայանի ինքնարժեքը կկազմի մոտ 9.950$: Ամբողջ արտադրանքի իրացման դեպքում (1 դիտակայանի արժեքը կարող է կազմել 11.500$) հետ կվերադառնա 138.000$ գումար: Առաջին տարվա վերջին շահույթը կկազմի 18.800$:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Աշխատավարձ` 54.000$
Անհրաժեշտ դետալների, սարքավորումների և քիմիկատների ձեռքբերում, ջրային տարածքում փորձարկման համար էքսպեդիցիայի կազմակերպում՝ 13.500$
Վերադիր ծախսեր՝ 2.500$

12. Առաջարկ ներդրողին

Նախագծվող դիտակայանի նկատմամբ պահանջարկ կարող է լինել հետևյալ կազմակերպությունների կողմից. 
1. Հայաստանի տարածքում՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե, սեյսմիկ ծառայություններ, 
2. արտասահմանում՝ պրակտիկորեն բոլոր այն երկրները, որոնք ունեն ջրային ռեսուրսների պահպանման և ճիշտ օգտագործման պետական օրենքներ, ջրի որակի ստուգման սարքեր արտադրող բրենդային ֆիրմաներ:

13. Հետադարձ կապ

Ջոն Կարապետյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ jon_iges {[ at ]} mail.ru
Հեռ.` (+374 94) 798580



Ջրային էկոհամակարգի մշտադիտարկման խելացի ստուգիչ-չափիչ ավտոմատացված համակարգ
Ջրային էկոհամակարգի մշտադիտարկման խելացի ստուգիչ-չափիչ ավտոմատացված համակարգ
Ջրի պարամետրերի մշտադիտարկման շարժական ճկուն համակարգ
Ջրի պարամետրերի մշտադիտարկման շարժական ճկուն համակարգ
Ստացիոնար կայան
Ստացիոնար կայան
Շարժական կայան
Շարժական կայան