Ինովացիոն առաջարկներ
Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Ակտիվացած բենտոնիտի ստացման տեխնոլոգիա

N Ներդրումային ծրագրի անվանումը Ակտիվացած բենտոնիտի ստացման տեխնոլոգիա
1. Ոլորտը

Անօրգանական նյութերի տեխնոլոգիա

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Մշակված ակտիվացած բենտոնիտը կարելի է կիրառել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում՝ որպես ադսորբենտ (սպիտակեցնող հող) ձեթերի, յուղերի զտման, մաքրման և գունազրկման համար, քիմիական մաքրման ֆաբրիկաներում՝ մաքրող հեղուկների վերականգնման նպատակով: Առաջարկվող մեթոդը և տեխնոլոգիան (բենտոնիտի թթվային ակտիվացիա, ստացվող նյութի լվացում և չորացում, թթու-թափոնային ջրերի չեզոքացումը) ապահովում է որպես ելանյութ բոլոր տեսակի բնական բենտոնիտների կիրառելիությունը: Ի տարբերություն արտերկրում կիրառվողի՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս. 
1) 2-3 անգամ նվազեցնել ջրի և էլեկտրաէներգիայի ծախսը, 
2)2.5-3.0 անգամ կրճատել հիմնական գործընթացի տևողությունը՝ միաժամանակ մոտ նույնքան բարձրացնելով արտադրողականությունը, 
3)1.5-2.0 անգամ նվազեցնել ստացվող ադսորբենտի ինքնարժեքը՝ ապահովելով բարձր մակակլանման, ֆիլտրման, զտման և սպիտակեցնող հատկություններ: Որակական ցուցանիշներով ստացվող ադսորբենտը չի զիջում աշխարհում հայտնի նմանակներին` «Տոնսիլ» (Գերմանիա) և «Ֆուլմոնտ» (Անգլիա): Տեխնոլոգիան անթափոն է և էկոլոգիապես անվտանգ:

3. Ծրագրի տևողությունը 2.5 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 2.000.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) -
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
- 80
9. Նախագծի հետգնման ժամկետը 3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը -
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Գործարանի կառուցում, սարքավորումների գնում

12. Առաջարկ ներդրողին

-

13. Հետադարձ կապ

Վարդան Մարտիրոսյան, ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի ադսորբենտների լաբորատորիայի վարիչ 
Էլ փոստ՝ mart_vardan {[ at ]} yahoo.com
Հեռ.` (+374 93) 996186



Վակուում-ադսորբցիոն սարքավորում
Վակուում-ադսորբցիոն սարքավորում