Ինովացիոն առաջարկներ
Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Հայաստանի բնական հումքից հրակայուն ապակիների և սիտալների ստացում

N Ներդրումային ծրագրի անվանումը Հայաստանի բնական հումքից հրակայուն ապակիների և սիտալների ստացում
1. Ոլորտը

Անօրգանական նյութերի տեխնոլոգիա

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Մշակված ապակիներից և սիտալներից ստացված իրերը կարող են կիրառվել որպես ջերմակայուն խողովակներ, ջերմափոխանակիչներ (ջերմատեխնիկայում), պոմպերի և ճոռերի կայուն պատվածքներ (լեռնաքիմիական արդյունաբերությունում) մաշակայուն դետալներ (տեքստիլ արդյունաբերությունում) ՝ քիմիական սարքավորումներում կոռոզիակայուն և քիմիապես կայուն պատվածքներ ստանալու համար, էլեկտրամեկուսիչներ և միկրոսխեմաների հարթակներ: 
Առաջարկվում է նոր բաղադրության ջերմակայուն կորդիերիտային ապակիների և ապակեբյուրեղային նյութերի սիտալացման երկաստիճանային ջերմամշակման տեխնոլոգիա՝ տեղական ուլտրահիմնային ապարների (սերպենտինիտ, դունիտ, պերիդոտիտ), նեֆելինային սիենիտի և քվարցիտների հիման վրա: Մշակված ապակիների սիտալների և նանոկոմպոզիտային նյութերի բաղադրակազմերը և ստացման տեխնոլոգիան ցածր ջերմաստիճանային են, ինչը կնվազեցնի հրակայունների քայքայումը, կերկարացնի եփման և ջերմամշակման վառարանների շահագործման ժամկետը: Տեխնոլոգիան անթափոն է և էկոլոգիապես անվտանգ:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 3.000.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) -
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
- 120
9. Նախագծի հետգնման ժամկետը 42 ամիս
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը -
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Գործարանի կառուցում, սարքավորումների գնում

12. Առաջարկ ներդրողին

-

13. Հետադարձ կապ

Նիկոլայ Կնյազյան, ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ knigo51 {[ at ]} mail.ru
Հեռ.` (+374 91) 359110



Չմշակված ապակի
Չմշակված ապակի
Երկկողմանի մշակված սկավառակներ
Երկկողմանի մշակված սկավառակներ
Սիտալներ
Սիտալներ