Ինովացիոն առաջարկներ
Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

«Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի ստացման տեխնոլոգիայի մշակում և փորձնական արտադրության կազմակերպում

N Ներդրումային ծրագրի անվանումը «Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի ստացման տեխնոլոգիայի մշակում և փորձնական արտադրության կազմակերպում
1. Ոլորտը

Գյուղատնտեսություն. նախատեսված են գյուղատնտեսական հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման համար

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Նախատեսվում է մշակել «Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի (ՀԿՊ) ստացման տեխնոլոգիա: 
Այս պարարտանյութերը գոյություն ունեցող այլ բազմաբաղադրիչ պարարտանյութերի համեմատ ունեն մի շարք առավելություններ. 

  • մի տարողությունից մյուսի մեջ լցնելու, հողի մեջ ներմուծող մեքենաները լիցքավորելու ժամանակ այս պարարտանյութերից սնուցող նյութերի կորուստները հասցված են նվազագույնի, 
  • ՀԿՊ-ների հետ աշխատելիս անբարենպաստ եղանակային պայմաններն էական ազդեցություն չեն ունենում, ինչպես պինդ պարարտանյութերի դեպքում, 
  • ՀԿՊ-ների բաղադրության մեջ կարելի է ներմուծել միկրոտարրեր, թունաքիմիկատներ և բույսերի աճի խթանիչներ, 
  • ՀԿՊ-ները չեն բոցավառվում, թունավոր և պայթունավտանգ չեն, դրանց հետ աշխատանքի անվտանգության կանոնները շատ պարզ են, ինչը դյուրին է դարձնում աշխատանքը, 
  • ՀԿՊ-ների ակնհայտ առավելությունը փաթեթավորումն է. տոպրակների անհրաժեշտություն չկա: Կոմպլեքս պարարտանյութերի օգտագործումը թույլ է տալիս ամբողջությամբ մեխանիզացնել բեռնման, բեռնաթափման, խտանյութերը ջրով նոսրացնելու և հողի մեջ ներմուծելու գործընթացները, բացառվում է ձեռքի աշխատանքը և էականորեն նվազում են դրանց օգտագործման ծախսերը, 
  • տնտեսական հաշվարկներից հետևում է, որ մեխանիզացիայի շնորհիվ ՀԿՊ-ները հողի մեջ ներմուծելու ծախսերը 2-2.6 անգամ ավելի ցածր են, քան պինդ պարարտանյութերի օգտագործման դեպքում: ՀԿՊ-ների օգտագործման արդյունավետությունը (եկամտաբերությունը) կազմում է 27%-ից (աշնանացան ցորեն) մինչև 165% (շաքարի ճակնդեղ), 
  • ՀԿՊ-ների արտադրությունը կարևորվում է նրանով, որ դաշտում և ջերմոցներում կարելի է կիրառել գյուղատնտեսական մշակաբույսերի՝ անհրաժեշտ նյութերով սնուցման առաջավոր կաթիլային եղանակը,  
  • ՀԿՊ-ները կարող են արտադրվել անմիջական օգտագործման համար պատրաստ աշխատանքային լուծույթի և խտանյութի ձևերով: Աշխատանքային լուծույթների բաղադրության գիտականորեն հաստատված հիմնական տարրերն են՝ ազոտ(N):ֆոսֆոր(P):կալիում( K)=10:10:10: ՀԿՊ- ների պատրաստման համար օգտագործվում են ամոնիակի սելիտրա, միզանյութ, օրթոֆոսֆորական թթու և դրա աղեր, մոլիբդենի, պղնձի, մանգանի, ցինկի, բորի, մագնեզիումի, կալցիումի, սելենի տարբեր աղերը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակված բույսերի աճի խթանիչներ (”know-how”), որոնք նպաստում են պարարտանյութում պարունակվող օգտակար բաղադրիչների տեղափոխությանը բույսի մեջ: Կախված օգտագործվող ելանյութերի տեսակից՝ խտանյութերը կարող են լինել թափանցիկ լուծույթներ կամ կախույթներ, որոնց մեջ ազդող նյութերի պարունակությունը 55-60զանգ.% է, 
  • ստույգ շրջանի դաշտերի պարարտացման համար ՀԿՊ-ների բաղադրությունն ընտրվում է՝ հաշվի առնելով դաշտի հողի որակը, այսինքն՝ դրա մեջ պարունակվող մակրո- և միկրոտարրերի, օրգանական նյութերի և միկրոօրգանիզմների քանակները, հողի կառուցվածքը, խոնավության աստիճանը և այլն: ՀԿՊ-ների բաղադրությունն ընտրելիս հաշվի են առնվում նաև մշակաբույսերի տեսակները, եղանակային պայմանները (գարուն, ամառ, աշուն), սպառողների պահանջները և առաջարկները:
3. Ծրագրի տևողությունը 24 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 90.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 90.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) Կոմպլեքս պարարտանյութի մշակված տեխնոլոգիան
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
7 16
9. Նախագծի հետգնման ժամկետը 36 ամիս
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Տարեկան եկամտաբերությունը ճշգրիտ կարելի է հաշվարկել ներդրումից հետո: Նախնական հաշվարկներով եկամտաբերությունը կարող է կազմել 10-15%:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Ներդրման դեպքումառաջարկվում է բանակցություններ վարել հետագա համագործակցության մասին:

13. Հետադարձ կապ

Լևոն Ներսեսյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար 
Էլ. փոստ՝ levon {[ at ]} ichph.sci.am 
Հեռ.` (+374 60) 623583