Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Մեզենքիմային ցողունային բջիջներից փոխպատվաստման համար ֆունկցիոնալ մաշկային հյուսվածքի ստացում/աճեցում | |
1. | Ոլորտը | Վերականգնողական բժշկություն |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Վերականգնողական բժշկությունը շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում, արդեն սկսել է արտադրել մաշկի, աճառի և ոսկորի՝ կլինիկական կիրառության համար համալիր փոխարինումներ: Այսօր հյուսվածքների աճեցման ամենամոտ լաբորատորիաները Մոսկվայում (ՌԴ) և Անկարայում (Թուրքիա) են: Հայաստանի համար սա կարող է լինել սեփական ռեսուրսներից ու գիտական ներուժից օգտվելու ճիշտ պահը՝ զարգացնելու նման ծրագիր՝ ստեղծելով «Կենսաբանական հյուսվածքների աճեցման և վերականգնողական բժշկության» ազգային կենտրոն, որը կդառնա տարածաշրջանում այդ ոլորտի առաջատարը: Այս աշխատանքները մեծ պահանջարկ ունեն առօրյայում, հատկապես պատերազմական իրավիճակներում: Մաշկի վնասված հատվածի փոխպատվաստումն այսօր ամենապահանջվածներից է, և այս խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել օժանդակված հյուսվածքային ռեգեներացիայի միջոցով: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտ | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 445.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 345.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 100.000 | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
5 | 12 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 4 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Նվազագույնը՝ 115 մլն ՀՀ դրամ | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
12. | Առաջարկ ներդրողին | Համաձայն Ամերիկյան այրվածքների ընկերության (American Burn Association) տվյալների՝ ԱՄՆ-ում կա այրվածքներից մոտ 150.000 հոսպիտալացված, յուրաքանչյուր 3 հիվանդի դեպքում կատարվում է մաշկի փոխպատվաստում: ԱՄՆ-ում այրվածքներից տարեկան պատվաստվում է 50.000 մաշկ: Մաշկի փոխպատվաստման դեպքերն ավելի շատ են, քան խոր այրվածքներով դեպքերը, քանի որ մաշկի փոխպատվաստում կատարվում է ինչպես քրոնիկական խոցերը բուժելու համար, այնպես էլ այլ դեպքերում: Ակնկալվում է, որ Հայաստանում մաշկի փոխպատվաստման պրոցեդուրաների թիվը կլինի մոտ 1000 (ներառյալ քրոնիկական խոցերը, այրվածքները, վնասվածքները և այլն): Եթե 10X10սմ2 փոխպատվաստման արժեքը 300-500 ԱՄՆ դոլար է, ապա այս պրոցեդուրաների տարեկան եկամուտը կկազմի 300-500 հազար ԱՄՆ դոլար: |
|
13. | Հետադարձ կապ | Զարուհի Կարաբեկյան, ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ |