Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի մեթոդների մշակում և իրականացում | |
1. | Ոլորտը | Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, բույսերի պաշտպանություն, առանձին ֆերմերային և այլ տիպի տնտեսություններ |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Ծրագիրն ուղղված է Արարատյան դաշտավայրի բանջարա- բոստանային ցանքատարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի իրականացմանը նեղ մասնագիտացված՝ մոլախոտերի բնական վնասատուների գալամլակ-ֆիտոֆագների (Diptera, Cecidomyiidae) միջոցով: Նախատեսվում է ներդրված հերբիֆագների կիրառում և նոր պոտենցիալ հերբիֆագների որոնում, կենսաբանական մեթոդի կատարելագործում և մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի նոր մեթոդների ստեղծում, հանձնարարականների մշակում՝ գյուղատնտեսության մեջ կիրառելու նպատակով: Այդպիսի ֆիտոֆագների ներդրումը նրանց համար նոր ագրոցենոզներում կբերի մի քանի վեգետատիվ սեզոնի ընթացքում մոլախոտերի վնասատվության աստիճանական ճնշմանը: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 2017-19թթ. գյուղատնտեսական բույսերի մոլախոտերի վարակվածության ամենամյա մոնիթորինգ՝ գալամլակ-հերբիֆագների հավաքագրման, պահպանման և նրանց համար նոր ագրոցենոզներում ներդնելու տեխնոլոգիաների մշակում, գալամլակների ներդրված պոպուլյացիաների զարգացման և ցանքատարածքներում մոլախոտերի դինամիկայի հսկողություն: | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 90.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 75.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 15.000 (ձևավորվում է տարբեր աղբյուրներից) | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
4 | 4 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 2 տարի անց՝ նոր ագրոցենոզներում գալամլակների ներդրումն իրականացնելուց հետո: | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Համաձայն գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ մշակովի բույսերի մոլախոտերը մեծ վնաս են պատճառում հողագործությանը: Նրանց դեմ պայքարի համար մեծ տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ են պահանջվում: Մեր մեթոդները լիովին անվտանգ են շրջակա միջավայրի համար և աշխատատար չեն: Դրանց նպատակը մոլախոտերի լիովին վերացումը չէ, այլ աճի նվազեցումը մինչև տնտեսապես ընդունելի մակարդակ: Նրանց կիրառումը բացառում է թունաքիմիկատների օգտագործումը և կարող է արդյունավետ համատեղվել ագրոտեխնիկական միջոցառումների հետ: | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Աշխատանքը կարելի է իրականացնել նվազագույնը 3 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար պահանջվում է 33.300 ԱՄՆ դոլար: Գումարը կծախսվի գիտարշավների կազմակերպման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, 4 աշխատակիցների աշխատավարձի և այլ ծախսերի համար: Ծրագրի ծախսերը կներկայացվեն վերջնական հաշվարկից հետո: |
|
12. | Առաջարկ ներդրողին | Ներդրումներից ստացված տնտեսական օգուտը, այլ կերպ՝ «ներդրման ռիսկը» որոշելու նպատակով, անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայում առկա մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի նյութերին: |
|
13. | Հետադարձ կապ | Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն |