Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Կենսաբանական պայքարի մեթոդի մշակում գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ | |
1. | Ոլորտը | Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, առանձին ֆերմերային տնտեսություններ և կոոպերատիվներ |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում փորձ է արվելու էնտոմո և ակարիֆագերի օգնությամբ կազմակերպել գյուղատնտեսական բույսերի վնասատուների` սպիտակաթևիկ, ոստայնատիզ, վահանակիր, լվիճներ և այլնի դեմ կենսաբանական պայքար: Հետազոտության արդյունքում կբացահայտվեն Հայաստանում գյուղատնտեսական մշակովի բույսերի վնասատուների բնական թշնամիները՝ մակաբույծները և գիշատիչները: Կընտրվեն տվյալ մարզի համար առավել արդյունավետ ձևերը, կկազմակերպվի առավել արդյունավետ էնտոֆագերի մասսայական բազմացում և կմշակվի դրանց կիրառման մեթոդ: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 100.500 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 80.400 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 20.100 | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
6 | 6 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 2 տարի անց | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | ||
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Համաձայն գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ վնասատուներից գյուղատնտեսական մթերքի կորուստը բավականին մեծ է և կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների, իսկ մեր մեթոդի կիրառման դեպքում այդ վնասի չափը զգալի կկրճատվի: |
|
12. | Առաջարկ ներդրողին | Ներդրման ռիսկերը և իրական տնտեսական օգուտները որոշելու նպատակով անհրաժեշտ է, որ ներդրողը ծանոթանա ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գենետիկայի և կենսաբանական պայքարի մեթոդի և միջատաբանության ու բնահողի կենդանաբանության լաբորատորիաներում հետազոտվող և պահվող էնտոմո և ակարիֆագերի բուծման և պահպանման մեթոդներին, դրանց գործնական կիրառման վերաբերյալ նյութերին: |
|
13. | Հետադարձ կապ | Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն |