Ինովացիոն առաջարկներ
Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Դեկորատիվ ծառաթփատեսակների տնկիների հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիա

N Ներդրումային ծրագրի անվանումը Դեկորատիվ ծառաթփատեսակների տնկիների հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիա
1. Ոլորտը

Քաղաքային կանաչ գոտիների ու պուրակների ստեղծում և բարեկարգում

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ծառաթփատեսակների տնկիների արտադրության անհող (հիդրոպոնիկ) եղանակը հնարավորություն է տալիս բույսերի տնկարկի խտությունը մեծացնել 8-10 անգամ` միաժամանակ ապահովելով օդաջրասննդային օպտիմալ պայմաններ վերգետնյա և ստորգետնյա օրգանների աճման ու զարգացման համար: Սերմերի ու կտրոնների բարձր ծլունակության (65-98%) և կպչողականության (52-87%) շնորհիվ հնարավոր է մեկ միավոր մակերեսից ստանալ ստանդարտին համապատասխանող 8-10 անգամ ավելի տնկիներ, քան սովորական հողային մշակույթի պայմաններում՝ զգալիորեն (1-2 տարով) կրճատելով նաև ստանդարտ տնկիների արտադրության ժամկետը և ծախսերը (2-3 անգամ), ինչի շնորհիվ հնարավոր է 1 սնուցվող հեկտար հիդրոպոնիկումից ստանալ մշտադալարների (բրգաձև թույա և կենսածառ) 80.000-120.000, ծառատեսակների (սոսի և այլն) 180.000 և թփուտների (սամշիթ, սրնգենի և այլն) 600.000- 900.000 հատ տնկիներ:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Էջմիածնի հիդրոպոնիկական տնկարան
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 646.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 296.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) Էջմիածնի հիդրոպոնիկական մոտ 350.000 $ արժեքով առկա տնկարանի (2,3 հա) տրամադրում
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
15 35
9. Նախագծի հետգնման ժամկետը 3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Ըստ ինքնարժեքի՝ բրգաձև թույայի դեպքում 96,5%, արևելյան կենսածառի դեպքում 19,5%, սոսու դեպքում 26,3%:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

1-ին փուլ`  
ա) 2,3 հա ընդհանուր (կամ 1հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկ տնկարանի նախապատրաստում շահագործման համար` մոտ 20.800$ (միայն առաջին տարում), 
բ) տնկանյութի, սերմերի և սերմնաբույսերի ձեռքբերում և աճեցում` մոտ 5.200$: 
2-րդ փուլ` սերմնաբուսակների տնկարկում և հիդրոպոնիկ տնկարանի առաջին տարվա շահագործում (աշխատավարձ, տնտեսական և այլ ծախսեր)` մոտ 93.500$: 
3-րդ փուլ` երկրորդ տարվա տնկիների խնամք և հիդրոպոնիկ տնկարանի շահագործում` մոտ 72.700$: 
4-րդ փուլ` երրորդ տարվա տնկիների խնամք, հիդրոպոնիկ տնկարանի շահագործում և տնկիների հանում` մոտ 103.800$: Ընդամենը` 296.000$:

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ, փոխշահավետ հիմունքներով ինստիտուտի Էջմիածնի 2,3 հա ընդհանուր (1 հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկական տնկարանում կազմակերպել մի շարք արժեքավոր ծառաթփատեսակների տնկիների անհող արտադրություն, որի հուսալիությունը և տնտեսապես արդյունավետությունը բազմիցս հաստատվել են գիտաարտադրական լայնամասշտաբ փորձարկումներով: Կարելի է արտադրել 30-ից ավելի ծառաթփատեսակի (բրգաձև թույա, արևելյան կենսածառ, սոսի, գլեդիչիա, սպիտակ ակացիա, փռշնի, կիպրոսենի, սամշիթ, ճապկի, ասպիրակ, ֆորզիցիա և այլն) տնկիներ:

13. Հետադարձ կապ

Ալբերտ Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն 
Էլ. փոստ՝ hydrop {[ at ]} netsys.am
Հեռ.` (+374 10) 562805, (+374 91) 006052 

Աննա Թադևոսյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն 
Էլ. փոստ՝ anntadevosyan {[ at ]} yahoo.com 
Հեռ.` (+374 10) 563015, (+374 91) 243151



Բրգաձև թույայի տնկիների ընդհանուր տեսքը բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Երևան)
Բրգաձև թույայի տնկիների ընդհանուր տեսքը բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Երևան)
Արևելյան սոսու միամյա տնկիները բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում (ք. Երևան)
Արևելյան սոսու միամյա տնկիները բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում (ք. Երևան)