«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Ոչ կոնդիցիոն հանքաքարերից և մետալուրգիական թափոններից գունավոր և թանկարժեք մետաղների կորզման արդյունավետ կենսահիդրոմետալուրգիական տեխնոլոգիայի մշակում | |
1. | Ոլորտը | Հանքարդյունաբերություն, մետալուրգիա, գունավոր և թանկարժեք մետաղների արտադրություն |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Ներկայումս Հայաստանում հանքարդյունաբերության մեջ մետաղների ստացման նպատակով կիրառվում են միայն ավանդական տեխնոլոգիաներ` հանքահարստացում և հրամետալուրգիա, որոնք չեն ապահովում հանքային հումքի լիարժեք և արդյունավետ մշակումը, և արժեքավոր մետաղների կորուստները պոչանքներում հասնում են անթույլատրելի մեծ չափերի: Մետաղների ստացման ժամանակակից բարձրարդյունավետ կենսահիդրոմետալուրգիական (մանրէաբանական) եղանակի մշակումը և կիրառումը խիստ արդիական է մեր հանրապետության համար, որտեղ առկա են ոչ կոնդիցիոն աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների հսկայական զանգվածներ: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 2 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 17.000-20.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 17.000-20.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | - | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
5 | 10 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | Կատարված մոտավոր հաշվարկների համաձայն՝ մանրէաբանական եղանակով հանքային հումքի 10 և ավելի տ/օր արտադրողականությամբ մշակման դեպքում, կախված մշակման տեխնոլոգիայից, ներդրված ֆինանսների փոխհատուցման մոտավոր ժամանակահատվածը կկազմի 0.5 տարի: | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Արտադրական մեծ մասշտաբների դեպքում (10 և ավելի տ/օր) կենսահիդրոմետալուրգիական եղանակով ստացվող մետաղների ինքնարժեքն ավանդական եղանակների համեմատ ցածր է մոտ 1.5-2 անգամ: Ինտեգրված կենսահիդրոմետալուրգիական եղանակի կիրառումը թույլ կտա ոսկու կորզումը համառ սուլֆիդային հանքաքարերից և խտանյութերից հասցնել մինչև 90-95%-ի, իսկ պղնձինը` 75-80%-ի: | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
12. | Առաջարկ ներդրողին | Մետաղների ստացման կենսահիդրոմետալուրգիական եղանակը, ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների, բարձրարդյունավետ, ռեսուրսախնայողական և քիչ ծախսատար է: Գազային և այլ արտանետումների բացակայությունն այն դարձնում է միանգամայն անվտանգ շրջակա միջավայրի համար և միակ ընդունելի տեխնոլոգիան աղքատ հանքաքարերի և մետալուրգիական թափոնների, ինչպես նաև թունավոր խառնուրդներ պարունակող խտանյութերի մշակման համար: |
|
13. | Հետադարձ կապ | Նարինե Վարդանյան, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երկրամանրէաբանության լաբորատորիայի վարիչ |