Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Ռենտգենյան և սինքրոտրոնային ճառագայթման համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր | |
1. | Ոլորտը | Հանքարդյունաբերության ժամանակ քիմիական տարրերի որոշման, իոնիզացնող ճառագայթների ձևավորման և անվտանգ ախտորոշման, ռենտգենյան թերապիայի ոլորտներ |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Մշակվել է ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր, որի աշխատանքային պարամետրերն են` էներգիայի փոփոխման տիրույթը՝ 8-100 կէՎ, ֆոկուսային հեռավորության փոփոխման տիրույթը՝ -∞-ից +∞, անկյունային բացվածքը՝ 3’’-200’’, մոդուլյացիայի հաճախությունը՝ 0-20 կՀց։ Մոնոքրոմատորը կվարցի միաբյուրեղ է, որում գրգռված են ակուստիկական տատանումները, ունեն պատրաստման պարզ տեխնոլոգիա և հնարավորություն՝ կառավարելու դիֆրակցիոն պրոցեսները տարածության և ժամանակի մեջ: Բրեգյան մոնոքրոմատորների նկատմամբ ունեն հետևյալ առավելությունները. նույն բնութագրիչներով աշխատանքային պայմաններում ինտեգրալ ինտենսիվությունը մեծ է 2 անգամ, էներգիայի հոսքի խտությունը՝ 10 անգամ: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 1 – 1.5 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 22.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 20.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 2000 | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
2-3 | 5-8 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 1 - 3 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Ոչ պակաս, քան 30% | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
|
|
12. | Առաջարկ ներդրողին | Հնարավոր ներդրողին առաջարկվում է համագործակցել հեղինակային խմբի հետ` հասու դարձնելու փոխադարձ շահավետության պայմաններում մի արտադրատեսակ, որը հատուկ է իր մրցունակությամբ, բացառիկ պարզ կառուցվածքով, նվազ ծախսատար արտադրությամբ և գործնականում կիրառության ընդարձակ ոլորտով` սկսած հանքարդյունաբերական և բժշկական սարքավորումներ պատրաստող ձեռնարկություններ, հնէագիտությամբ և կոնդեսացված միջավայրի ֆիզիկայով զբաղվող ինստիտուտներ և կազմակերպություններ: |
|
13. | Հետադարձ կապ | Ալպիկ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար |