Ինովացիոն առաջարկներ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման գենետիկական թեստ

N Ներդրումային ծրագրի անվանումը Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման գենետիկական թեստ
1. Ոլորտը

Կենսաբժշկություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Կատարվել է պիլոտային BRCA1 և BRCA2 գեների սեքվենավորում ընտանեկան պատմություն ունեցող կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների և նրանց առողջ ազգականների մոտ: Արդյունքում պարզվել է, որ համաշխարհային շուկայում առկա կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման թեստերում ներառված մուտացիաները չեն հանդիպում հայ հիվանդների մոտ: Այսպիսով, այսօր առկա թեստերի կիրառումը հայկական պոպուլյացիայում անարդյունավետ է և զգալիորեն նվազեցնում է ախտորոշման ճշգրտությունը: 
Հայկական պոպուլյացիային սպեցիֆիկ BRCA1 և BRCA2 գեների մուտացիաների սկրինինգի և մատչելի ամբողջական գենի սեքվենավորման թեստերի մշակմանն ուղղված աշխատանքներն ունեն կարևորագույն նշանակություն և կարող են զգալիորեն բարելավել ժառանգական և սպորադիկ կրծքագեղձի քաղցկեղի վերահսկումը, վաղ ախտորոշումը և հիվանդության զարգացման կանխարգելումը հանրապետությունում:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 155.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 105.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 55.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5-10 30-50
9. Նախագծի հետգնման ժամկետը 2-3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 1.05-1.1
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից

13. Հետադարձ կապ

Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am
Հեռ.՝ (+374 10) 281626