Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ հակավիրուսային միացություններ | |
1. | Ոլորտը | Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենսատեխնոլոգիա |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը (ԽԱԺՎ) համարվում է ընտանի խոզերի հեմորագիկ տենդի հարուցիչը: Սուր վարակի դեպքում խոզերի անկումը հասնում է 100%-ի: Պատվաստանյութերի բացակայության պատճառով այս վիրուսը համարվում է խոզաբուծության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Բացահատվել է բուսական ծագման երկու միացություն՝ ապիգենին և գենիստեին, որոնք ճնշում են ԽԱԺՎ վարակը բջիջներում՝ ազդելով վարակի տարբեր փուլերի վրա: Ապիգենինը նվազեցնում է ԽԱԺՎ քանակը շուրջ 1000 անգամ: Միացությունն առավել արդյունավետ է վարակի վաղ փուլերում: Ապիգենինի ազդեցությամբ նվազում է վիրուսային սպիտակուցների և ԴՆԹ-ի սինթեզը: Գենիստեինը ճնշում է վիրուսի ԴՆԹ-ի ռեպլիկացիան: Այն փոխազդում է վիրուսային տոպոիզոմերազ II ֆերմենտի ԱԵՖ-ազային դոմենի հետ՝ արգելափակելով ԱԵՖ-ի կապնվելը ֆերմենտին, որի արդյունքում խափանվում է տոպոիզոմերազ II-ի գործունեությունը: Քանի որ տոպոիզոմերազ II ֆերմենտի ԱԵՖ-ազային դոմենը կոնսերվատիվ է ԽԱԺՎ տարբեր շտամերի մոտ, այն համարվում է լավ թիրախ նոր հակավիրուսային նյութերի հայտնաբերման համար: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 200.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 175.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 25.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում) | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
4 | 30 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 5 - 7 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | - | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
12. | Առաջարկ ներդրողին | Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
|
13. | Հետադարձ կապ | Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն |
Վիրուսի քանակի նվազումը ապիրգենինի տարբեր խտություններով |
Վիրուսի ԴՆԹ-ն ապիգենինով երկարատև մշակումից հետո |
Գենիստեինի փոխազդեցությունը տոպոիզոմեռազ II-ի ԱԵՖ-ազային |