Ինովացիոն առաջարկներ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Գերհոգնածության ախտորոշման նոր էքսպրես թեստ-համակարգ

N Ներդրումային ծրագրի անվանումը Գերհոգնածության ախտորոշման նոր էքսպրես թեստ-համակարգ
1. Ոլորտը

Առողջապահություն, սպորտային բժշկություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Առաջարկվում է գերհոգնածության վաղ ախտորոշման թեստ-համակարգ: Գերհոգնածության համախտանիշը (ԳՀՀ) ֆիզիկական, զգայական և վարքային ախտանիշների համալիր հավաքածու է, որն ի հայտ է գալիս գերմարզվածության/ գերծանրաբեռնվածության դեպքում՝ օրգանիզմի անբավարար հանգստի հետևանքով: Այն հաճախ զարգանում է մարզիկների մոտ, մրցույթներին նախապատրաստվելու շրջանում: Բացի այդ, ԳՀՀ-ի ռիսկի խումբ են կազմում գերծանրաբեռնվածությամբ աշխատողները (վարորդները, օդաչուները, ոստիկանները, զինծառայողները և այլք): ԳՀՀ-ն կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, եթե ժամանակին չբուժվի: Մշակված թեստ-համակարգը ոչ ինվազիվ է, ունի բարձր սպեցիֆիկություն, հուսալիություն: Պոտենցիալ շուկան (մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար) ներառում է սպորտային բժշկության, ֆիզիկական սթրեսի վերահսկման և ադապտագեն դեղերի կլինիկական փորձարկումների ոլորտները: Հնարավոր շահագրգիռ կազմակերպություններն են՝ DRG International, AIRMED Biotech:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 200.000 (արտադրական նախատիպի դիզայն և ստեղծում, փոքր և միջին ծավալների արտադրության կազմակերպում, լիցենզավորում)
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 175.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 25.000 (արդեն իսկ ներդրվել է մշակման և նախնական փորձարկումների համար)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5 - 10 30 - 40
9. Նախագծի հետգնման ժամկետը 2-3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 1.05
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ ձեռնարկության ստեղծում, ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից

13. Հետադարձ կապ

Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am
Հեռ.՝ (+374 10) 281626