Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Բնական գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունների (դաբաղ և թռչունների Նյու-Քասլ հիվանդություն) կանխարգելիչ պատրաստուկի` իմունոմոդուլյատորի արտադրության տեխնոլոգիա | |
1. | Ոլորտը | Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենսատեխնոլոգիա |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Առաջարկվող պատրաստուկն օժտված է իմունախթանիչ և հակավիրուսային ազդեցությամբ: Այն ՀՀ-ում ներկայումս միակ արդյունավետ միջոցն է, որը մշակված է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վիրուսային սուր վարակիչ հիվանդությունների (մասնավորապես եղջերավոր կենդանիների դաբաղի և թռչունների Նյու-Քասլ հիվանդության) կանխարգելման արդյունավետության բարձրացման համար: Նախագիծն արդիական է, քանի որ հաճախ Հայաստանում և Հայաստանից դուրս լինում են դաբաղի բռնկումներ: Առաջարկվող պատրաստուկը երկպարույր ՌՆԹ-ի մոլեկուլի Ca2+-մոդիֆիկացված ածանցյալ է, որում Ca2+-ի իոններն անհրաժեշտ են շիճուկային նուկլեազների արգելակման, երկպարույր ՌՆԹ-ի ամբողջականության պահպանման և բջջաթաղանթի միջով բջջից ներս պատրաստուկի արագ ներթափանցման համար: Առաջարկվող պատրաստուկը չի համարվում պատվաստանյութ կամ շիճուկ, այլ ունի խթանիչ ազդեցություն իմունային համակարգի վրա: Համաձայն «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած փորձաքննության` պատրաստուկը դրսևորել է բարձր արդյունավետություն խոզերի, խոշոր եղջերավոր կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների և թռչունների Նյու-Քասլ հիվանդության դեպքերում: Իմունոմոդուլյատորը պատրաստ է առաջնային արտադրությունում ներդնելու համար, որից հետո առավել հստակ կգնահատվի պատրաստուկի ինքնարժեքը: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 155.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 105.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 55.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում) | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
5 - 10 | 30 - 50 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 2-3 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 1.05 - 1.1 | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
12. | Առաջարկ ներդրողին | Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
|
13. | Հետադարձ կապ | Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն |