Ինովացիոն առաջարկներ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

Միջին ինֆրակարմիր տիրույթի միատարր և բազմատարր հետերոանցումային ֆոտոընդունիչներ և հետևող համակարգեր

N Ներդրումային ծրագրի անվանումը Միջին ինֆրակարմիր տիրույթի միատարր և բազմատարր հետերոանցումային ֆոտոընդունիչներ և հետևող համակարգեր
1. Ոլորտը

Էլեկտրոնիկա

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ժամանակակից օպտոէլեկտրոնիկայի կարևորագույն խնդիրներից է ստեղծել տարբեր օբյեկտների կոորդինատների, շարժման պարամետրերի, պտույտի անկյան և չափսերի որոշման գերզգայուն և արդյունավետ համակարգեր: Որպես տվիչներ նման համակարգերում ծառայում են կոորդինատազգայուն ֆոտոընդունիչները՝ ֆոտոդիոդների կամ ֆոտոտրանզիստորների գծային շղթաների կամ մատրիցների տեսքով: Նման ինֆրակարմիր համակարգերը թույլ են տալիս հեշտությամբ հայտնաբերել տարբեր «տաք» մարմինների, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների ջերմային ճառագայթումը: Վերջիններիս ճառագայթման սպեկտրային տիրույթը համապատասխանում է մթնոլորտի թափանցիկության պատուհաններից մեկին, որն ընկած է 3-5մկմ տիրույթում: Մեր կողմից p-InSb/n-CdTe իդեալական հետերոանցման հիման վրա այդ սպեկտրային տիրույթում առաջին անգամ ստեղծվել են լայնաշերտ երկկոորդինատային զգայունությամբ օժտված ֆոտոընդունիչներ և նպատակակետին հետևող օպտիկական համակարգ, որն օժտված է 30 նԱ/մկմ կոորդինատային զգայունությամբ:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 350.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 320.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 30.000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
7 10
9. Նախագծի հետգնման ժամկետը 5 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 20%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Աշխատավարձ` 150.000$
Նյութեր, սարքեր` 170.000$
Այլ ծախսեր` 30.000$

12. Առաջարկ ներդրողին

1.5 տարի անց կարելի է սկսել ֆոտոընդունիչների վաճառքը, իսկ 2 տարի անց` հետևող համակարգերի վաճառքը

13. Հետադարձ կապ

Ստեփան Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ
Էլ. փոստ՝ spetrosyan {[ at ]} rau.am
Հեռ.`(+374 91) 439348