Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | Հսկման և իրազեկման սեյսմիկ համակարգ | |
1. | Ոլորտը | Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Հսկման և իրազեկման բազմաֆունկցիոնալ սեյսմիկ համակարգը նախատեսված կլինի ռազմավարական օբյեկտներ հանդիսացող ՀԱԷԿ-ի, խոշոր ջրամբարների պատվարների, թունելների, կամուրջների, բարձրահարկ շենքերի, սահմանների և այլ սեյսմիկ հսկողության համար, թույլ կտա ժամանակին բացահայտել ու գնահատել տեխնածին և սեյսմիկ ռիսկերը: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 12 ամիս | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 44.000 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 44.000 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | - | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
8 | 10 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | Մոտ 2.5 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ գիտատեխնիկական բազայի հիման վրա հնարավոր է ստեղծել 10-12 աշխատակից ունեցող արտադրական խումբ: Արտադրության համար բավարար պայմանների դեպքում խումբը հաջողությամբ կարող է արտադրել տարեկան 10 սարք: Ըստ նախնական հաշվարկի (աշխատավարձ՝ 48.000$, էլեկտրական սխեմաների և կոնստրուկցիայի համար անհրաժեշտ դետալների ձեռքբերում՝ 18.000$: ԵԻՍԻ-ի վերադիր ծախսեր՝ 9.000$)` 10 սարքի արտադրության համար բավարար կլինի 75.000$: Մեկ սարքի ինքնարժեքը կկազմի 7.500$: Ամբողջ արտադրանքի իրացման դեպքում 1 սարքի արժեքը կարող է լինել 9.500$ (արտասահմանյան անալոգների արժեքը տատանվում է 12.000-ից մինչև 17.000$ սահմաններում) հետ կվերադառնա 95.000$ գումար: Առաջին տարվա վերջում շահույթը կկազմի 95.000-75.000 = 20.000$: | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Աշխատավարձ` 28.800$ |
|
12. | Առաջարկ ներդրողին | Աշխատանքի ներդրման հարցում շահագրգիռ կազմակերպություններ կարող են լինել ՀՀ պաշտպանության, քաղաքաշինության նախարարությունները, ԱԻՆ, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, ինչպես նաև նմանատիպ սարքեր արտադրող արտասահմայնան բրենդային ֆիրմաները՝ (Gural (Մեծ Բրիտանիա), GeoSig (Շվեյցարիա), Kinemetrics (ԱՄՆ)): |
|
13. | Հետադարձ կապ | Ջոն Կարապետյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն |
Հսկման և իրազեկման վաղ ազդարարման սեյսմիկ համակարգ |
Համապարփակ գրանցիչ |