Ինովացիոն առաջարկներ
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Հայկական ապրանքանիշի սեյսմիկ տվիչների արտադրություն

N Ներդրումային ծրագրի անվանումը Հայկական ապրանքանիշի սեյսմիկ տվիչների արտադրություն
1. Ոլորտը

Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ, բանակ, քաղաքաշինություն, էներգետիկա, արդյունաբերություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ-ում երկար տարիներ մշակվել են տարբեր տեսակի սեյսմիկ տվիչներ, որոնք մեծ պահանջարկ են ունեցել նախկին ԽՍՀՄ երկրներում և մեծ քանակներով արտահանվել են արտերկիր: Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումները, ինչպես նաև հեռահաղորդակցության առկա հնարավորությունները, օգտագործելով ԵԻՍԻ գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժը՝ տվիչները կատարելագործվել են և իրենց պարամետրերով չեն զիջում միջազգային անալոգներին, մեծ պահանջարկ ունեն թե´ Հայաստանում, թե´ արտասահմանում: Իրենց նորարական լուծումներով տվիչները դյուրակիր են, կրկնակի-եռակի անգամ մատչելի: ԵԻՍԻ-ում նախագծված տվիչների մասսայական արտադրության կազմակերպումը հնարավորություն կտա ստեղծել ռեգիոնալ սեյսմիկ կայաններ, օպերատիվ մոբիլ դիտարկումային ցանցեր, հակասեյսմիկ պաշտպանության և անվտանգության համակարգեր, որոնք կարող են կիրառվել տնտեսության տարբեր ճյուղերում՝ քաղաքաշինություն, պաշտպանություն, արտակարգ իրավիճակներ, բնապահպանություն, էներգետիկա և այլն:
Ներդրումային ծրագիրը նախատեսված է կատարել երկու փուլով՝

  • Լավարկված պարամետրերով և հայկական ապրանքանիշով սեյսմիկ տվիչների նախագծում և իրագործում (12 ամիս):
  • Սահմանափակ քանակությամբ արտադրության կազմակերպում (6 ամիս):
3. Ծրագրի տևողությունը 18 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 108.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 108.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
7 20
9. Նախագծի հետգնման ժամկետը 1 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ գիտատեխնիկական բազայի հիման վրա հնարավոր է ստեղծել 20 աշխատակից ունեցող արտադրական խումբ: Արտադրության համար բավարար պայմանների դեպքում խումբը հաջողությամբ կարող է արտադրել տարեկան 1200 տվիչ: Ըստ նախնական հաշվարկի (աշխատավարձ՝ 96.000$, էլեկտրական սխեմաների և կոնստրուկցիայի համար անհրաժեշտ դետալների ձեռքբերում՝ 38.000$, ԵԻՍԻ-ի վերադիր ծախսեր՝ 4000$)՝ 1200 տվիչի արտադրության համար բավարար կլինի 138.000$: Մեկ տվիչի ինքնարժեքը կկազմի 115$: Ամբողջ արտադրանքի իրացման դեպքում 1 տվիչի վաճառքի գինը կարող է լինել 200$ (համեմատաբար էժան ռուսական ZETLAB ֆիրմայի ZET 7150 սեյսմոտվիչի գինը մոտ 450$ է) հետ կվերադառնա 240.000$ գումար: Առաջին տարվա վերջում շահույթը կկազմի 240.000-138.000 = 102.000$):
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Աշխատավարձ` 37.800$
Անհրաժեշտ դետալների, սարքավորումների ձեռքբերում, դաշտային փորձարկումներ, դիզայն՝ 8.000$
Մինի-արտադրության նախապատրաստական աշխատանքներ (համապատասխան սարքավորումների ձեռքբերում, փորձարկումների ստենդերի պատրաստում, աշխատատեղերի համապատասխանեցում, վերջնական դիզայնի լաբորատորիայի ստեղծում)՝ 60.000$
Վերադիր ծախսեր՝ 2.200$:
Ընդամենը՝ 108.000$:

12. Առաջարկ ներդրողին

Առաջարկվող սեյսմիկ տվիչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների դեպքում (ուժեղ երկրաշարժեր, աֆտերշոկերի գրանցում օջախային գոտիներում) օպերատիվորեն ստեղծել լոկալ սեյսմոլոգիական ցանցեր, ցանկացած տարածքում (բնակավայրերից դուրս), շենքի տարածքում անվտանգության համակարգի ստեղծման միջոցով տվյալները գրանցել կոշտ հիշողության մեջ և դրանք փոխանցել մասնագիտական կազմակերպություն համացանցի կամ ռադիոկապի միջոցով: Պատրաստված սեյսմիկ տվիչների կիրառումը չի պահանջում ֆինանսական մեծ ներդրումներ և բարձրակարգ մասնագիտական անձնակազմ: Գնային առումով տվիչները կլինեն համեմատաբար մատչելի:

13. Հետադարձ կապ

Ջոն Կարապետյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ jon_iges {[ at ]} mail.ru
Հեռ.` (+374 94) 798580



Եռաբաղադրիչ արագության տվիչ
Եռաբաղադրիչ արագության տվիչ
Եռաբաղադրիչ արագացման տվիչ
Եռաբաղադրիչ արագացման տվիչ
Հատուկ տիպի միկրոսեյսմոմետր
Հատուկ տիպի միկրոսեյսմոմետր
Եռաբաղադրիչ արագության նոր տիպի տվիչ
Եռաբաղադրիչ արագության նոր տիպի տվիչ
Եռաբաղադրիչ աքսելերոմետր-ինկլինոմետր
Եռաբաղադրիչ աքսելերոմետր-ինկլինոմետր