Ինովացիոն առաջարկներ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

Արդի տեխնոլոգիական պրոցեսներում կիրառելու համար ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակների զարգացում և մշակում

N Ներդրումային ծրագրի անվանումը Արդի տեխնոլոգիական պրոցեսներում կիրառելու համար ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակների զարգացում և մշակում
1. Ոլորտը

էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Նյութերի պլազմային մշակում ի հաշիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի իջեցումը, նյութերի մշակման մատչելիությունը, այլընտրանքային մշակման հնարավորությունը, բարձր  արտադրողականությունը և լուծողունակությունը, լայն տարածում են գտել հատկապես կիսահաղորդչային սարքերի և հատկապես ինտեգրալ սխեմաների արտադրությունում: Նյութերի պլազմային մշակման տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս պլազմայի հսկման և կառավարման մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են նոր եղանակների մշակում կամ գործող եղանակների կատարելագործում: Հիմնական հետազոտությունները և մշակումները կատարվում են նոր տիպի իմպեդանսի տվիչների մշակման, պլազմայի բազմահաճախային համաձայնեցման, օպտիմալ համաձայնեցման ալգորիթմերի մշակման, աղեղնաձև պարպումների հայտնաբերման և ճնշման, ինչպես նաև այլ ֆիզիկական երևույթների հետազոտման ուղղություններով: Նախագծի հիմնական նպատակն է հետազոտել ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման ֆիզիկական պրոցեսները և դրանց հիման վրա զարգացնել արդի տեխնոլոգիական պահանջները բավարարող պլազմայի համաձայնեցման և զննման եղանակներ և մշակել համապատասխան սարքեր:

3. Ծրագրի տևողությունը 2 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 62.500
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 500.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 22.000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
7 20
9. Նախագծի հետգնման ժամկետը 3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 20 - 30%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Առկա է մեծ պահանջարկ և շուկա, ինքնարժեքի և շուկայական արժեքների մեծ տարբերություն, հեշտ առաքում, մեծ արժեք/քաշ հարաբերություն

13. Հետադարձ կապ

Արսեն Հախումյան, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական ղեկավար
Էլ. փոստ՝ arsen {[ at ]} irphe.am
Հեռ.՝ (+374 91) 450674