Ինովացիոն առաջարկներ
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում ժամանակակից բժշկակենսաբանական կլինիկայի (վիվարիում) ստեղծում

N Ներդրումային ծրագրի անվանումը Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում ժամանակակից բժշկակենսաբանական կլինիկայի (վիվարիում) ստեղծում
1. Ոլորտը

Բժշկակենսաբանական հետազոտություններ, գծային փորձարարական կենդանիների աճեցում և բազմացում

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Հայաստանում իրականացվող բժշկակենսաբանական ուղղվածությամբ հետազոտություններն այսօր լաբորատոր կենդանիների խիստ կարիք են զգում: Ներկայումս փորձարարական գծային կենդանիների բուծման խնդիրը հանրապետությունում կայացած չէ: Բացի այդ, Հայաստանում գրեթե բացակայում են այնպիսի շինություններ և պայմաններ, որտեղ կարելի է իրականացնել հիմնարար և կիրառական բժշկակենսաբանական հետազոտություններ՝ միջազգային պահանջներին համապատասխանող՝ պատշաճ, համոզիչ և հավաստի տվյալներ ստանալու համար: Նշված պայմանների բացակայությունն առաջացնում է լուրջ խոչընդոտներ ինչպես ժամանակակից բժշկակենսաբանական հետազոտություններ իրականացնելու, այնպես էլ դրամաշնորհներ ստանալու և արտասահմանյան համագործակցությունների համար: Այսպիսով, լաբորատոր կենդանիների կլինիկա (վիվարիում) ունենալը խիստ անհրաժեշտություն է: Նկատի ունենալով, որ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՆՕՔԻ-ն ունի փորձարարական կենդանիներ բուծելու, նրանց խնամելու, ինչպես նաև մի շարք բժշկա-կենսաբանական նախակլինիկական հետազոտություններ իրականացնելու բազմամյա փորձ, գտնում ենք, որ նպատակահարմար է նրա հենքի վրա կառուցել փորձարարական-կենսաբանական կլինիկա (վիվարիում), որի ծառայություններից կարող է օգտվել ՀՀ ցանկացած հաստատություն:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 190.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 163.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 27.000 (շինության ձևով)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
10 9
9. Նախագծի հետգնման ժամկետը 10 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 6 մլն դրամ (12.500 ԱՄՆդոլար)
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Նախնական հաշվարկներով լաբորատոր կենդանիների կլինիկայի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 60.500.000 դրամ,
սարքավորումներ ձեռք բերելու համար` 12.000.000 դրամ,
կլինիկայի ակրեդիտացիայի ծախսեր` 4.500.000 դրամ,
գծային կենդանիների ձեռքբերման ծախսեր` 1.200.000 դրամ:

Ընդամենը` 78.200.000 դրամ կամ 163.000 ԱՄՆ դոլար:

12. Առաջարկ ներդրողին

-

13. Հետադարձ կապ

Վիգեն Թոփուզյան, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
Էլ. փոստ՝ vtop {[ at ]} web.am
Հեռ.` (+374 10) 288334