Ինովացիոն առաջարկներ
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

«Դերմաֆեն» դեղաքսուքը՝ մաշկային այրվածքները և տեղային վնասվածքները վերականգնող (ռեգեներացիոն) հատկություններով օժտված հեռանկարային դեղամիջոց

N Ներդրումային ծրագրի անվանումը «Դերմաֆեն» դեղաքսուքը՝ մաշկային այրվածքները և տեղային վնասվածքները վերականգնող (ռեգեներացիոն) հատկություններով օժտված հեռանկարային դեղամիջոց
1. Ոլորտը

Դեղարտադրություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Բժշկության մեջ ներդրվում է նոր դեղամիջոց` քսուքի և նրբաքսուքի տեսքով՝ բուժելու մաշկի տարբեր աստիճանի այրվածքները և տեղային զանազան վնասվածքները` անկախ դրանց բարդությունից և ծագման մեխանիզմներից: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ և’ քսուքը, և’ նրբաքսուքը ունեն լավ արտահայտված կլինիկական էֆեկտ և ֆունկցիոնալ հնարավորությունների լայն սպեկտր:

3. Ծրագրի տևողությունը 2-3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 102.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 102.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
10 3
9. Նախագծի հետգնման ժամկետը 5-6 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 1.5 մլն դրամ (3.125 ԱՄՆ դոլար)
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

1. դեղաքսուքների` որպես դեղաձևերի համապատասխան նախակլինիկական հետազոտությունների իրականացում` 12 մլն դրամ,
2. դեղաքսուքների կլինիկական փորձարկումներ` 20 մլն դրամ,
3. ժամանակակից մի շարք սարքավորումների և ռեակտիվների ձեռքբերում` 10 մլն դրամ,
4. դեղահումքի 2 կգ սինթեզի և նրա հիմքի վրա պատրաստի դեղամիջոցի ստացում` 3.5 մլն դրամ,
5. 4կգ դեղաձևի պատրաստման համար անհրաժեշտ անեսթեզին ու հարակից նյութեր` 0.5մլն դրամ,
6. դեղամիջոցի դեղագրքային հոդվածի պատրաստում և ՀՀ-ում գրանցում` 3մլն դրամ: 

Ընդամենը` 49 մլն դրամ (102085 ԱՄՆ դոլար)

12. Առաջարկ ներդրողին

-

13. Հետադարձ կապ

Վիգեն Թոփուզյան, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
Էլ. փոստ՝ vtop {[ at ]} web.am
Հեռ.` (+374 10) 288334