Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք |
N | Ներդրումային ծրագրի անվանումը | ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում արտադրվող դեղերի արտադրական պայմանների բարելավում և նոր շուկաներում գրանցման հնարավորություն | |
1. | Ոլորտը | Դեղարտադրություն |
|
2. | Ծրագրի կարճ նկարագիրը | ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ-ում այժմ արտադրվում և Հայաստանի Հանրապետությունում իրացվում է չորս դեղամիջոց՝ հինգ դեղաձևերով: Դրանցից Գանգլերոնը (սպազմալիտիկ դեղամիջոց է, կիրառվում է սիրտ-անոթային համակարգի խանգարումների բուժման համար) արտադրվում է և’ սրվակների, և’ պարկուճների ձևով: Թիյոդինը (ներարկման լուծույթի ձևով) կիրառվում է ռադիկուլիտի և նման հիվանդությունների բուժման համար: Կապրոֆեր դեղամիջոցի օգտագործման հիմնական ոլորտը ատամնաբուժությունն է (կիրառվում է արյունը մակարդելու համար): Կարևոր է նաև բանակի կարիքների համար` պատերազմական պայմաններում առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մշակվել է նաև Դիտիլին դեղահումքի արտադրությունը, որը մեծ պահանջարկ ունի վիրաբուժական պրակտիկայում: Ներկայումս այն արտահանվում է Բելառուս և Ուկրաինա: |
|
3. | Ծրագրի տևողությունը | 2-3 տարի | |
4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն | |
5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 1.230.094 | |
6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 718.750 | |
7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 403.605 և 87.739 ԱՄՆ դոլար շինությունների և 20.000 ԱՄՆ դոլար շինարարական աշխատանքների համար: | |
8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
30 | 20 | ||
9. | Նախագծի հետգնման ժամկետը | 7-8 տարի | |
10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 40 մլն դրամ | |
11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Դեղահումքի սինթեզի ժամանակակից պայմանների ստեղծում` 200 մլն դրամ: |
|
12. | Առաջարկ ներդրողին | - |
|
13. | Հետադարձ կապ | Վիգեն Թոփուզյան, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն |
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կողմից արտադրվող դեղամիջոցները |