Ինովացիոն առաջարկներ
Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Ժանգի ձևափոխիչ «ԼԱ-2» լուծույթի ստացման տեխնոլոգիայի մշակում

N Ներդրումային ծրագրի անվանումը Ժանգի ձևափոխիչ «ԼԱ-2» լուծույթի ստացման տեխնոլոգիայի մշակում
1. Ոլորտը

Սև մետաղներից պատրաստված ջրատարների, գազատարների, արտադրական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, կամուրջների մետաղյա մասերի պաշտպանություն կոռոզիայից

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ծրագրով նախատեսվում է արդիականացնել փորձնական տեխնոլոգիական տեղակայանքը, ձեռք բերել անհրաժեշտ տեխնոլոգիական, լաբորատոր սարքավորումներ արտադրական մեծ հզորություն (300-500 տոննա տարեկան) ապահովելու համար, գնել հումքի տարբեր տեսակներ, անհրաժեշտ մասնագետների հավաքագրել և ուսուցանել: Նախատեսվում է գովազդային աշխատանքների կազմակերպում:

3. Ծրագրի տևողությունը 18 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ և «ԼՍ և ԷԼ» ՍՊԸ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 60.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 60.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) Սեփական ներդրում է արտադրության համար պատրաստ փորձնական տեղամասը սարք-սարքավորումների հետ միասին, ժանգի ձևափոխիչի ստացման մշակված տեխնոլոգիան (առկա են համապատասխան փաստաթղթերը և տեխնիկական պայմանները):
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
6 15
9. Նախագծի հետգնման ժամկետը 23-24 ամիս
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Տարեկան եկամտաբերության ճշգրիտ հաշվարկ կարելի է կատարել ներդրումից հետո: Նախնական հաշվարկներով տարեկան եկամտաբերությունը կարող է
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Առաջարկվում է բանակցություններ վարել ներդրման դեպքում հետագա համագործակցության մասին:

13. Հետադարձ կապ

Լևոն Թավադյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ tavadyan {[ at ]} ichph.sci.am
Հեռ.` (+374 10) 281481



«ԼԱ-2» ժանգի ձևափոխիչի փորձնական արտադրական տեղամասը
«ԼԱ-2» ժանգի ձևափոխիչի փորձնական արտադրական տեղամասը
Ժանգի ձևափոխիչի պատրաստի արտադրանքը
Ժանգի ձևափոխիչի պատրաստի արտադրանքը