N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Հիդրոպոնիկ եղանակով խաղողի արմատակալների արագացված արտադրություն |
1. |
Ոլորտը |
Գյուղատնտեսություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Խաղողի արմատակալների հիդրոպոնիկ արտադրության դեպքում.
- մեկ միավոր մակերեսից ստացվում է 8-10 անգամ ավելի շատ արմատակալ,
- մոտ 2 անգամ կրճատվում է ստանդարտին համապատասխան արմատակալների ստացման ժամկետը (7 ամիս կամ մեկ վեգետացիոն շրջան),
- հիդրոպոնիկ եղանակով ստացված արմատակալներն իրենց փարթամ աճի և պաշարային սննդանյութերի բարձր պարունակության շնորհիվ նորատունկ այգում ապահովում են բարձր կպչողականություն (շուրջ 90%) և տնկման առաջին իսկ տարում աչքի են ընկնում լավ աճով,
- ջրման և սնուցման ռեժիմների կարգավորման և վերահսկման միջոցով առավելագույնս կառավարելի է դառնում շիվերի փայտացման ընթացքը,
- իսպառ վերանում են հողի մշակման ծանր աշխատանքները, ինչի շնորհիվ հնարավոր են դառնում կտրոնների խիտ տնկումներ (8-10 անգամ),
- 1 հա սնուցվող հիդրոպոնիկական մակերեսից կարելի է ստանալ 400-500 հազար հատ խաղողի արմատակալ:
|
3. |
Ծրագրի տևողությունը |
1 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Էջմիածնի հիդրոպոնիկական տնկարան |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
455.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
105.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
մոտ 350.000$ արժեքով առկա Էջմիածնի հիդրոպոնիկական տնկարանի (2,3 հա) տրամադրում |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
15 |
35 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
1 տարի |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
17% |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- 2,3 հա ընդհանուր (կամ 1հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկ տնկարանի նախապատրաստում շահագործման համար` մոտ 20.800$ (միայն առաջին տարում),
- կտրոնների տնկարկում (կտրոնների գինը ներառված չէ, քանի որ դրանք տրամադրելու է պատվիրատուն), խնամք և հիդրոպոնիկ տնկարանի շահագործում (աշխատավարձ, տնտեսական և այլ ծախսեր)` մոտ 84.200$:
Ընդամենը՝ 105.000$: |
12. |
Առաջարկ ներդրողին |
Համատեղ, փոխշահավետ հիմունքներով ինստիտուտի` Էջմիածնի 2,3 հա ընդհանուր (1 հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկական տնկարանում կազմակերպել խաղողի տարբեր սորտերի (Թավրիզենի, Սպիտակ Արաքսենի, Սև Սաթենի, իսկ քիշմիշային տեսակներից` Վարդագույն Երևանի և այլն) արմատակալների անհող արտադրություն: Առաջարկվում է նաև խաղողի արմատակալների արտադրության ևս 2 տարբերակ. 25.000-30.000 հատ` ինստիտուտի` Երևանի հիդրոպոնիկական փորձակայանում, շուրջ 600մ2 հիդրոպոնիկ մակերեսի վրա: Պահանջվող ներդրումը` 6.300$, տարեկան եկամտաբերությունը` 17%: 100-120 հազար հատ, Էջմիածնի տնկարանի միայն 1/4 սնուցվող մասը (2500մ2) շահագործելու դեպքում: Պահանջվող ներդրումը` 26.000$, տարեկան եկամտաբերությունը՝ 17%: |
13. |
Հետադարձ կապ |
Ալբերտ Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն էլ. փոստ՝ hydrop {[ at ]} netsys.am Հեռ.` (+374 10) 562805, (+374 91) 006052
Աննա Թադևոսյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Էլ. փոստ՝ anntadevosyan {[ at ]} yahoo.com Հեռ.` (+374 10) 563015, (+374 91) 243151 |