Ինովացիոն առաջարկներ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Բակտերիոֆագերը բազմակայուն Salmonella-ների դեմ

N Ներդրումային ծրագրի անվանումը Բակտերիոֆագերը բազմակայուն Salmonella-ների դեմ
1. Ոլորտը

Կենսաբժշկություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

ՀՀ-ում սալմոնելոզի բազմակայուն շտամների դեմ պայքարելու նպատակով իրականացվում է այդ շտամների դեմ բակտերիոֆագերի (ֆագերի) անջատում և ուսումնասիրություն: 
Թբիլիսիի Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսալոգիայի ինստիտուտի հետ համատեղ իրականացված աշխատանքներում ստացվել են բարձր ակտիվության բակտերիոֆագեր, որոնք, շնորհիվ հակաբիոտիկներից տարբերվող ազդեցության, դրսևորել են բարձր ակտիվություն բազմակայուն սալմոնելաների նկատմամբ: 
Տարբեր բակտերիոֆագերից կազմված ֆագային կոկտեյլները դրսևորում են էլ ավելի բարձր արդյունավետություն և մոտակա ժամանակներս ունակ են փոխարինել մի շարք հակամանրէային միջոցների:

3. Ծրագրի տևողությունը 4 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 500.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 300.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 200.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5-10 30-50
9. Նախագծի հետգնման ժամկետը 2-3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 1.05-1.1
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Սարքավորումներ` 150.000
Տեղադրում` 15.000
Նյութեր` 85.000
Աշխատավարձ` 50.000

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից

13. Հետադարձ կապ

Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am
Հեռ.՝ (+374 10) 281626



Ֆազերը թիրախ բջջի վրա (էլեկտրոնային միկրոսկոպ)
Ֆազերը թիրախ բջջի վրա (էլեկտրոնային միկրոսկոպ)