| ||||||||
Նաիրա Ալավերդյանը սովորում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է «Օրենսդիր մարմնի կարգավիճակը պառլամենտական կառավարման համակարգում. ՀՀ օրինակով, տեսական, իրավական վերլուծություն» գիտական թեման: Ուսումնասիրություններն ուղղված են ինչպես օրենսդիր մարմնին, այնպես էլ՝ կառավարման համակարգին: Գտնում է, որ թեման հեռանկարային է, քանի որ կառավարման համակարգի փոփոխությունը բերում է նաև լիազորությունների փոփոխման: Հայաստանի փորձը ևս օրինակ է պարզելու համար արդյո՞ք պառլամենտական կառավարման համակարգը ազդում է օրենսդիր մարմնի դերի բարձրացմանը: - Գիտական թեմայի շրջանակներում ուսումնասիրել եմ խորհրդարանական կառավարման ձևը: Կառավարման այս ձևն ունեցող պետություններում իշխանության տարբեր ճյուղերի միջև առկա է զգալիփոխկապվածություն, ինչը դրանց միջև պատնեշներըդարձնում է պակաս հստակ։ Խորհրդարանական կառավարման ձևի բնութագրության հետ կապված, երբեմն գործածվում է «իշխանությունների սիմֆոնիա» եզրույթը, որի համաձայն՝ իշխանությունների բաժանումը չպետք է շատ կոշտ լինի [1]։ Նշեմ, որ խորհրդարանական կառավարման ձևը հատուկ է արևմտաեվրոպական այնպիսի միապետությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Իսպանիան, նաև՝ այնպիսի հանրապետությունների, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան։ - Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից: - Հայ հեղինակների կողմից կան որոշակի հետազոտություններ, սակայն դրանք սահմանադրաիրավական ուղղվածություն ունեն: Մինչդեռ, իմ հետազոտությունը տեսաիրավական ուղղվածությամբ է: Այս պատճառով սկսել եմ ուսումնասիրել արտերկրի գիտնականների աշխատանքները: Արժեքավոր եմ համարում Ռիկարդո Պելիցոյի և Ջոզեֆ Կուպերի Stability in Parliamentary Regimes: The Italian Case [2] հոդվածը: Հեղինակներն Իտալիայի փորձի օրինակով տարբերակում են օրենսդրական կայունությունը կառավարության կայունությունից: Որպես եզրահանգում պնդում են, որ առաջինը չպետք է դիտարկվի որպես երկրորդի ածանցյալ էֆեկտ: Հեղինակների պնդումները կարող են ուղենիշ հանդիսանալ այլ խորհրդարանական համակարգերում երկուսի միջև հարաբերությունների հետագա ուսումնասիրության համար: - Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր ուսումնասիրության հիմքում: - Աշխատանքն իրավահամեմատական է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս նոր ինստիտուտների ստեղծման ուղղությամբ աշխատել, որը կներկայացնեմ ավարտական աշխատանքում: Առայժմ ծանոթանում եմ նաև Գերմանիայի Բունդեսթագում խորհրդարանական հարցերի քանակական տեքստային վերլուծությանը [3]: - Կարդո՞ւմ եք Legislative Studies Quarterly-ի [4] պարբերականում հրապարակվող այլ հեղինակների հոդվածներ: - Առանձնացրել եմ նաև Legislative Capacity in Germany's Parliaments [5] հոդվածը, ուր բերվել են նոր տվյալներ Գերմանիայի օրենսդիր մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Հոդվածի հեղինակներն են Նիլս Ափելդորնը և Դեվիդ Ֆորտունատոն: Հավելենք նաև՝ Նաիրա Ալավերդյանը գիտական աշխատանքի կատարման ընթացքում կարևորում է գիտական ղեկավարի դերը: Գտնում է, որ ասպիրանտները ճիշտ ուղղորդման կարիք ունեն: Հնարավորության դեպքում նաև արտերկրի մասնագետների հետ համագործակցության ցանկություն է հայտնում: Հղումներ
Հերմինե Օհանյան |