| ||||||||
Ավետիս Գրիգորյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան հնագիտության բաժնի հայցորդ է, միաժամանակ՝ նույն ինստիտուտի գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունների [1] շրջանակում են Միջնադարյան Հայաստանի հնագիտությունը [2] և 18-20-րդ դդ․ հայոց պատմությունը: Օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Դասախոսում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:
Ավետիս Գրիգորյանն ուսումնասիրում է Սևանի հարավարևելյան ավազանի միջնադարյան հուշարձանները [3]: Անդրադառնում է դրանց հնագիտական համատեքստին և պատմությանը։ Առաջիկայում ևս ցանկանում է շարունակել հետազոտություններն այդ թեմատիկայի շրջանակում։ Կարծում է՝ հեռանկարները փոքր չեն, միայն թե պետք է այդ խնդիրների շրջանակներում գտնել արդիական, գիտական ու հանրային պահանջարկ ունեցող հարցադրումներ ու զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։ Մտադիր է հաջորդ տարի պաշտպանել թեկնածուականը։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․ Հուսիկ Մելքոնյանն է: - Այս պահին առաջնային նպատակ է թեկնածուական ատենախոսության ամփոփումը և պաշտպանությունը։ Հաջորդող նպատակները կապված են ատենախոսությանս շրջանակում քննարկվող Սևանա լճի ավազանի միջնադարյան պատմությանը նվիրված նոր հետազոտությունների իրականացման և Սևանի ավազանում ու Կոտայքի մարզում վերջին տարիներին կատարված ուսումնասիրություններին նվիրված նոր հրատարակությունների պատրաստման հետ։ - Իհարկե մաքուր գիտության, սակայն նաև կիրառական արդյունք ստեղծելու ճանապարհով։ Մեր ոլորտում գիտական ուսումնասիրությունների միջոցով որպես կիրառական արդյունք կարող են լինել հուշարձանների, կամ դրանց առանձին հատվածների հայտնաբերումը, դրանց վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների հրատարակումը, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության և հանրային կրթության զարգացմանը։ Պեղումների շնորհիվ միջնադարյան եկեղեցիների ու աշխարհիկ այլ կառույցների վերականգնման կամ ամրակայման աշխատանքների նախապատրաստումը, հուշարձանների և դրանց միջավայրի մաքրումը հողի շերտերից ևս կարելի է կիրառական արդյունք համարել։ Վերջին հարյուրամյակներին վերաբերող հուշարձանների և մշակութային լանդշաֆտի հնագիտական ուսումնասիրությունները կարող են նաև արտաքին քաղաքականություն իրականացնող ինստիտուտների համար կիրառական արդյունք ապահովել։ Խոսքը առավելապես վերաբերում է հարևան երկրների կողմից տարբեր հավակնություններին գիտական փաստերով մերժելու կամ պատմական տարբեր իրադարձությունները հնագիտորեն փաստագրելու և վերաիմաստավորելու խնդիրներին։ - Գիտության մեջ կուռքեր չունեմ, բայց կան գիտնականներ, որոնց կերպարը, կարծիքն ու տեսակետները հեղինակավոր են ինձ համար։ Դրանք իմ ավագ գործընկերներն են։ Այդ շարքում կուզեի առանձնացնել հնագետ, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանին, ով մեծ դեր ունի դեպի գիտություն իմ ուղու ընտրության և կայացման ճանապարհին։ - Կարծում եմ՝ մեր պետական ու ազգային հաջողությունների ու անհաջողությունների հիմքում կրթության և գիտության բնագավառի հաջողություններն ու անհաջողություններն են, և դա միշտ է այդպես եղել։ Որպեսզի մեր երկիրը կարողանա զարգանալ ու համընթաց քայլել ժամանակակից աշխարհի հետ, պետք է նախ և առաջ որակյալ կրթություն ու առաջադեմ գիտություն ունենալու ուղղությամբ քայլեր անենք, քանի որ 21-րդ դարում մենք այլ ճանապարհ չունենք առաջ գնալու։ - Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «առաջադեմ գիտություն»: - Նկատի ունեմ գիտություն, որը զարգանում է ժամանակակից աշխարհի առաջադեմ գիտական տեմպերով, իր խոսքն է ասում միջազգային գիտական հարթակներում։ - Անհրաժեշտ է արդյունավետ պետական քաղաքականություն, գիտության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն և ներդրումներ։ - Սերտորեն է կապված… Միջազգայնացումը կարող է նոր հնարավորություններ բացել։ - Միջազգայնացման համար պետք է ավելի շատ հրատարակել անգլերեն, համագործակցության նոր դաշտեր ստեղծել տեղի և դրսի գիտնականների միջև, ինստիտուցիոնալ կապեր ձևավորել արևմտյան երկրների գիտական հայտնի կենտրոնների հետ։ - Այո՛, մասնակցել եմ և շահել։ 2018-2020 թթ․ ընդգրկված եմ եղել «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագիրն իրականացնող հետազոտական խմբում, իսկ այժմ մասնակից եմ «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» [4] գիտական նախագծին։ - Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող Առաջատար հետազոտությունների աջակցության «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական ծրագրի շրջանակներում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Ռ․ Հովսեփյանի /ղեկ․/, Ա․ Բոբոխյանի, Լ․ Աբրահամյանի, Տ․ Դալալյանի, Բ․ Գասպարյանի և Ա․ Սարատիկյանի հետ համատեղ առաջիկա հինգ տարիների ընթացքում հետազոտելու ենք Հայաստանի ջրաբաշխական համակարգերը (ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և այլն) և ջրօգտագործման մշակույթի տարբեր հարցեր։ Թեմայի վերաբերյալ նախատեսում ենք հոդվածներ հրատարակել ոչ միայն հայաստանյան հանդեսներում այլ նաև անգլերենով՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։ - Ի՞նչ աշխատանք եք իրականացնում նախագծի շրջանակներում անձամբ Դուք: - Նախագծի շրջանակում հետազոտություն եմ իրականացնում միջնադարյան Հայաստանի ջրամատակարարման համակարգերի, Հայաստանի ծովապատ վանքերի և լճային նավագնացության, միջնադարյան ջրաղացների և դրանց հնագիտական միջավայրերի վերաբերյալ։ - Հիմնական խնդիրը, կարծում եմ՝ փորձի պակասն է, ինչը կարելի է լրացնել ավելի փորձառու գիտաշխատողների հետ համագործակցության միջոցով։ - Պետք է ամեն մեկը փորձի իր ոլորտում իր աշխատանքը լավ անել ու իր միջավայրն ավելի լավը դարձնել։ Միայն այդ ժամանակ է հնարավոր մտածել կամ խոսել աշխարհը փոփոխող գլոբալ քայլերի մասին:
Հերմինե Օհանյան |