COVID-19 կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առկա Co-60 իզոտոպով K-120000 գամմա-ճառագայթային կայանը կարող է օգտագործվել բժշկական սարքավորման, դեղամիջոցների եւ այլ առարկաների մանրէազերծման (ստերիլիզացման) համար: Կայանի ներկայիս ակտիվությունը կազմում է շուրջ 150 – 180 Կյուրի, որը թույլ է տալիս իրականացնել ճառագայթային ներգործություն՝ 0.11 Գրեյ/վ իոնիզացնող ճառագայթման կլանված դոզայի հզորությամբ: Նշենք, որ այս ցուցանիշը, համաձայն գրականության մեջ առկա տվյալների, հանարավորություն է տալիս վնասազերծելու COVID-19-ը մի քանի վայրկյանի ընթացքում:
Նախկինում ինստիտուտի գամմա-ճառագայթային կայանում իրականացվել են տարբեր բնույթի մանրէազերծման աշխատանքներ:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի պատրաստված վիրուսի ախտահանիչ ճառագայթիչների վերբերյալ տեսանյութ