ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արտադրվող պրեպարատները /գանգլերոն սրվակի և պարկուճի ձևով, թիոդին սրվակի ձևով և կապրոֆեր լուծույթի ձևով/ կարող են օգտագործվել կանխարգելման ինչպես նաև համաճարակի պայմաններում վիրուսի հետևանքով առաջացած սիրտ-անոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման համար:
Հնարավորություն կա իրականացնելու մի շարք հակասեպտիկ ալկոժելի տարատեսակների արտադրություն համապատասխան հումքի առկայության դեպքում:
Խորը հետազոտական նպատակներով կենտրոնում իրականացվում է մի շարք հակավիրուսային և հակաբակտերիալ նյութերի փորձարկում COVID-19-ի բուժման համար:
Անհրաժեշտության դեպքում կենտրոնը կարող է իրականացնել բուժումը ապահովող հաստատված դեղահումքի ռեսինթեզը: