Ազդեր
Ս.թ. ապրիլի 14-ին կկայանա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ Անահիտ Տօնապետեանի «Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով գիտական սեմինարը

«Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)»թեմայով սեմինար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում


Ս.թ. ապրիլի 14-ին կկայանա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ Անահիտ Տօնապետեանի «Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով գիտական սեմինարը:

Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, հետազոտողների, ուսանողների և լեզվաբանությամբ հետաքրքրվող անձանց համար՝ ծանոթանալու ոլորտի նորագույն գիտական արդյունքներին։

Ժամը և օրը՝ 10:30, ապրիլի 14, 2025թ.:

Վայրը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegI3hRc0NX_iIz0LO14Ao24W8PAMIHF0ivzTUYbW5WbtotRQ/viewform

Մուտքն ազատ է: