Միջազգային գիտաժողով՝ «Բարբառագիտական ընթերցումներ»
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2024թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Գիտաժողովին կարելի է մասնակցել նաև հեռավար ձևաչափով։
Տեղեկությունների համար զանգահարել 010 56 53 37, 010 58 18 53 հեռախոսահամարներով: