Դոկտոր Մարկո Վինյուցցիի լաբորատորիայի հետազոտությունները վերաբերում են վիրուսների մուտացիաներին և էվոլյուցիային: Ուսումնասիրում են ՌՆԹ վիրուսները, որոնք առաջացնում են մարդկանց վարակիչ հիվանդությունների մեծ մասը, մասնավորապես կորոնավիրուսը, պոլիոմիելիտի վիրուսը, գրիպի, Զիկայի, դենգեի, չիկունգունյայի, Էբոլայի, Արևմտյան Նեղոսի վիրուսները:
Դր.Մարկո Վինյուցցիի լաբորատորիան մշակում է հաշվողական և փորձարարական մոտեցումներ՝ վերահսկելու և կանխատեսելու վիրուսների էվոլյուցիան: Լաբորատորիան ուսումնասիրում է վիրուսների արագ վերարտադրման ձևերը:
Նկարագրվելու են զեկուցողի լաբորատորիայում կիրառվող հակավիրուսային նյութերի և պատվաստանյութերի ստեղծման բազմաթիվ նոր մոտեցումներ: