Ազդեր
«Վիրուսային վարակների արդի խնդիրները Հայաստանում»․ Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ՝ նվիրված վիրուսային համաճարակների կենսաբժշկական խնդիրներին:

Ելույթ կունենան.

  1. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման» լաբորատորիայի վարիչ՝ Հովհակիմ Զաքարյանը
  2. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ՝  Զավեն Կարալյանը

Ներկայացվելու են համաճարակաբանական, վիրուսային էվոլյուցիոն գենետիկային և վիրուսային էկոլոգիային նվիրված ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն նոր առաջացող վիրուսների դեմ պաշտպանության ամրապնդմանը: Զեկուցվելու է Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայումս իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին։ 

Քննարկվելու է վիրուսային նոր համաճարակներին կամ համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման նպատակահարմարությունը։ 

Հանդիպման ընթացքում ելույթ կունենան նաև առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ: