Նորություններ
09/01/2025
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ կենտրոնի հետևյալ լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար

ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ կենտրոնի հետևյալ լաբորատորիաների   վարիչների և խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար

  1. Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզի լաբորատորիա
  2. Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիա
  3. Ամինաթթուների և պեպտիդների կենսաբանորեն ակտիվ ածանցյալների սինթեզի ու հատկությունների ուսումնասիրման լաբորատորիա 
  4. Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիա
  5. Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիա 
  6. Սպիրոհետերոցիկլիկ միացությունների սինթեզի լաբորատորիա
  7. Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիա
  8. Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիա
  9. Ամինամիացությունների լաբորատորիա
  10. Բնական չհագեցած միացությունների լաբորատորիա
  11. Ազոտային հետերոցիկլերի լաբորատորիա
  12. Կիրառական քիմիայի պրոբլեմների լաբորատորիա
  13. ՄՄՌ մագնիսա-ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիա
  14. Ազոմեթինների խումբ
  15. Պոլիմերային դիսպերսիաների խումբ
  16. Ռենտգեն հետազոտությունների և մասս. սպեկտրոսկոպիայի խումբ 

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

  1. ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան (կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում՝ խմբի ղեկավարի դեպքում).
  2. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ, (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում).
  3. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների   մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում (խմբի ղեկավարի դեպքում՝ չորս հրապարակում). 
  4. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների   մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
  • ինքնակենսագրություն
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
  • լուսանկար (2 հատ),
  • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 
  • գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները, 
  • հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,
  • բնութագիր վերջին աշխատավայրից,
  • տեղեկանք մշտական բնակության վայրից:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Ազատության 26, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն (գիտական քարտուղարին), հեռ. (+374) 010-28-52-91:  

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:00, 04/02/2025

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19 - Որոնում