| ||||||
Տնօրենի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող անձանց թվից, ովքեր պետք է ունենան կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկի ոլորտում գիտական աստիճան, ընտրության պահին լինեն մինչև 65 տարեկան, ունենան գիտական գործունեության փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանեն գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին: Կազմակերպության տնօրենի ընտրությանը մասնակցելու համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն` համապատասխան կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուները կարող են նաև ինքնաառաջդրվել: Ինքնառաջադրվել չեն կարող այն անձիք, ում թեկնածությունը քննարկվել է կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում։ Հավակնորդը կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամկետում (նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ՈԱԿ–ի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am: |