Նորություններ
23/11/2021
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հայտարարում է մրցույթ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն. 

ա) կենսաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, 
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ, 
գ) վերջին 5 տարվա ընթացքում հեղինակ են առնվազն գիտական 10 աշխատության:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում,
  • երկու լուսանկար` 3x4 չափի,
  • տեղեկանք աշխատանքի վայրից,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի պատճեն,
  • թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ լրացված,
  • բնութագիր վերջին աշխատավայրից,
  • հրատարակված աշխատությունների ցանկ` հաստատված համապատասխան կարգով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղարին‘ սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Հասցեն` ք. Երևան 0063, Աճառյան փ. 1, հեռախոս` 010 628211, +374 94147775:



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19 - Որոնում