ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու: Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:
Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում
- Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
- Լուսանկար
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
- Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն
- Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
- Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- Տեղեկանք մշտական բնակության վայրից
- Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
- Կազմակերպության զարգացման ծրագիր
- Անձնագրի և սոց. քարտի պատճենները
Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-70-51: