Նորություններ
22/03/2022
ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի գիտաշխատողի և կրտսեր գիտաշխատողի թափուր տեղերի համար

ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ

  1. Գիտաշխատողի - 1 տեղ
  2. Կրտսեր գիտաշխատողի - 2 տեղ թափուր տեղերի համար:

Գիտաշխատողն անհրաժեշտ է՝ մասնագիտությամբլինի կենսաքիմիկոս և ունենա լաբորատորիայում առկա սարքավորումների վրա աշխատելու հմտություններ: Առավելությունը կտրվի գիտական աստիճան ունեցող մասնագետներին:

Կրտսեր գիտաշխատողներից մեկն անհրաժեշտ է՝մասնագիտությամբ լինի դեղաքիմիկոս, մյուսը՝ հյուսվածքային մշակույթի մասնագետ:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1.  դիմում,
  2. լուսանկար,
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  4.  ինքնակենսագրություն,
  5. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  6. գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը (դրա առկայության դեպքում),
  7. CV,
  8. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  9. տեղեկանք մշտական բնակության վայրից,
  10. հրատարակված աշխատանքների ցանկ (դրաառկայության դեպքում),
  11. բնութագիր վերջին աշխատավայրից:

Մրցույթին մասնակցության համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ինստիտուտի տնօրինություն՝ հայտարարության հրապարակման օրվանիցսկսած մեկ ամսվա ընթացքում:

Փաստաթղթերը ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-16:00:

Հասցե՝ ք. Երևան, 0082, Նորագյուղ 108

Հեռախոսահամար՝ (+374 10) 565162, (+374 10)56-30-15

Էլ. փոստ՝ hydropinstitute@gmail.com



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19 - Որոնում