Ազդեր
Էջեր՝
123456789101112131415
Back Forward
2012 թ. ապրիլի 2-ին, 10:00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կկայանա Շվեցարիայի գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորված ARPEGEO նախագծի շրջանակներում կազմակերպված "Շրջակա միջավայրի տվյալների փոխանակում. միջազգային չափանիշների ընդունում ի նպաստ Հայաստանի գիտական համայնքի" աշխատանքային գիտաժողովը
2012 թ. ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Աշոտ Մելքոնյանը հանդես կգա գիտական զեկուցմամբ` "Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ներդրումը արևելագիտության և հայագիտության զարգացման ասպարեզում"
2012 թ. հունիսի 5-6-ը ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն նախատեսում է միջազգային գիտաժողով` "Հայկազունիներ. առասպել և պատմություն" թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում
2013 թ. սեպտեմբերի 14-16-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտը Երևանում կազմակերպում է հոբելյանական նիստ և երիտասարդ լեզվաբանների գիտա¬ժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստի¬տուտի հիմնադրման 70-ամյակին:
2013թ.-ի օգոստոսի 26-29-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է "Անկայուն օբյեկտներ" կոլոքվիում՝ նվիրված ակադեմիկոս Լ. Վ. Միրզոյանի 90-ամյա հոբելյանին:
2013թ.-ի օգոստոսի 24-31-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտւտը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուս- Հայակական (Սլավոնական) համալսարանը կազմակերպում են ''Մաթեմատիկան Հայաստանում.Ձեռքբերումներն ու հեռանկարները'' միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին (Ծաղկաձոր, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում. http://mathconf.sci.am/:
2012թ.-ի սեպտեմբերի 15-23-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է Երիտասարդ աստղագետների միջազգային 4-րդ դպրոց
2013թ.-ի հոկտեմբերի 8-11-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում կազմակերպում է "Լազերային ֆիզիկա-2013" միջազգային կոնֆերանսը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.ipr.sci.am կայքում:
2012թ.-ի սեպտեմբերի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է "Աստղագիտական ժառանգություն և հասարակություն" Ա. Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
2013թ. հոկտեմբերի 15-16 տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հիմնադրման 70-ամյակին
2013 թ. նոյեմբերի 20-21-ը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Երևա¬նում համատեղ կազմակերպում են երիտասարդ գիտնականների գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին
2013 թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Երևանում կազմակերպում է Հանրապետական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 70-ամյակին
2013թ. դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողով
2012թ. մարտի 13-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը կազմակերպում են "Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով" գիտաժողով, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում
2012թ. հոկտեմբերի 9-ից 12-ը ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքը և ՀՀ Գիտության պետական կոմիտեն կազմակերպում են "Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները" միջազգային գիտաժողով, նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի 50-ամյակին: Այդ գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև ակադ. Ն.Մ. Էմանուելի անվ. "Օքսիդացում, օքսիդային սթրես և հակաօքսիդիչներ" երիտասարդ գիտնականնե
2012 թ.-ի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ Տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՌԴ Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՌԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմներ" թեմայով երրորդ միջազգային գիտաժողովը` նվիրված ակադեմիկոս Ն. Խ. Հարությունյանի 100-ամյակին
2013 թ.-ի հունիսի 18-20-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Երևանում կազմակերպում է Հանրապետական գիտաժողով` նվիրված Հայկական հարցի միջազգայ¬նացման 1912-1923 թթ. փուլին:
2013 թ. հուլիսի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Արզականում կազմակերպում է Երիտասարդ գիտաշխատողների XXXIV գիտական նստաշրջան` նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 70-ամյակին:
2013թ. սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհուրդը և ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են երիտասարդական գիտաժողով "Բույսերի արտադրության ինովացիոն տեխնոլոգիաների ժամանակակից հիմնախնդիրները" թեմայով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում:
2013թ.-ի սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է "RREPS-13" (ՌԴ Տոմսկի Ճարտարագիտական hամալսարանի հետ համատեղ) և ''Meghri-13'' միջազգային գիտաժողովներ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.iapp.am կայքում:
2013 թ.-ի սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտը անց է կացնում ''Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2013'' 9-րդ միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://iiap.sci.am կայքում:
2013 թ. սեպտեմբերի 27-29-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը Երևանում կազմակերպում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանը և համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:
Էջեր՝
123456789101112131415
Back Forward